Հասարակական10:27, 05 Հունիս 2019
Կարո Փայլանը մեկնաբանել է հայաստանցի կնոջ դանակահարության դեպքը Ստամբուլում

Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է։
Դեպքին անդրադարձել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ նշելով, որ դա հետևանք է թուրքական իշխանությունների կիրառած ատելության խոսքի:
Թեմայի վերաբերյալ թուրքական լրատվական գործակալություններից մեկին տված մեկնաբանությունում հայ պատգամավորը մասնավորապես ասել է.
«Ավելի քան պարզ է, որ այս դեպքը ատելության հողի վրա կատարված հանցագործություն է: Վերջին շրջանի ատելության մթնոլորտի, մեկուսացումների ու ճամբարների բաժանելու գործընթացի հետևանքին ու շարունակությանն ենք ականատես լինում: Այդպիսի հանցագործությունները չպետք է անպատիժ մնան, որ չշարունակվեն: Գիտեք՝ 2 շաբաթ առաջ էլ Գյոքչեադայում ատելության հողի վրա հանցագործություն էր կատարվել մի հույն բնակչի նկատմամբ: Ընդհանուր առմամբ պետության և իշխանությունների կողմից կիրառվող ատելության խոսքը ու ատելության դրսևորումներ պարունակող ելույթները, նույն հողի վրա կատարվող հանցագործությունների պատճառ են դառնում: Ատելության խոսքի ու մթնոլորտի առկայության պայմաններում այդ հողի վրա կատարվող հանցագործություններն անխուսափելի են: Եթե Դուք մեկին որպես ստոր, դավաճան ու ահաբեկիչ ներկայացնեք մարդիկ նրա նկատմամբ վարվելու են ըստ այդմ»:
Փայլանը տեղեկացրել է նաև, որ դեպքի առնչությամբ հանդիպել է պատկան մարմինների ներկայացուցիչների հետ:
Պոլսի հայոց պատրիարքարանի միաբան Զաքեոս վարդապետ Օհանյանն էլ, տեղեկացնելով, որ դեպքի վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է, մանրամասներ է հայտնել կատարվածի վերաբերյալ: Վարդապետը խոսքով չարագործները հայ կնոջ կոկորդի ու կրծքի հատվածներում դանակի ծայրով ծակծկել են, իսկ ոտքերի հատվածում շատ ավելի լուրջ վնասվածքներ են հասցրել: Օհանյանը տեղեկացրել է նաև, որ դեպքից մոտ 2 ամիս առաջ Արփինեի տան դռան մոտ «Գյավուրներ կորեք գրողի ծոցը» բովանդակությամբ գրություն է թողնվել, տան պատին էլ խաչի տեսքով նշան է արված եղել: արփինեի ընտանիքը, սակայն, հայաստանցի էլիգրանտ լինելու, պատճառով ոստիկանություն չի դիմել, ինչպես նաև դրա մասին չի տեղեկացրել պատրիարքարանին:
Հայ հոգևորականը նշել է, որ այսպիսի դեպքերը նոր չեն՝ հիշեցնելով տարիներ առաջ նույն՝ Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց վրա կատարված հարձակումները, որոնցից մեկն էլ ավարտվել էր մահվան ելքով:
«Ֆերիքյոյում, Բոմոթիում, Քուրթուլուշում (Ստամբուլի թաղամասեր-խմբ.) ամեն տար նմանատիպ նշումներ են արվում (հայերի տների պատերին): Տարիներ շարունակ նման դեպքերի ականատես ենք լինում, այդ գրությունները մեզ համար նորություն չեն»,- ասել է հոգևորականը:
Օհանյանը տեղեկացրել է նաև, որ Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դեպքի առնչությամբ անձամբ հանդիպել է Ստամբուլի ոստիկանապետի հետ: Վերջինս խոստացել է հնարավորինս կարճ ժամանակում հայտնաբերել հանցագործներին ու միջոցներ ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մարոկոն ավելի վաղ կասեցրել էր թռիչքները դեպի Անգլիա, Հարավային Աֆրիկա, Դանիա, Ավստրալիա, Բրազիլիա, Իռլանդիա և Նոր Զելանդիա:

Արցախում հրադադարի հաստատումից ի վեր ականի վրա 15-ից ավել ադրբեջանցի զինվոր ու քաղաքացիական անձ է պայթել:

Չելիքը պնդել է, որ ինքը սոցիալիստական ու ընդդիմադիր հայացքներ ունի և երբևէ ոտք չի դրել Էրդողանի կուսակցության գրասենյակ։
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Այդ մասին հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը Համի Աքսոյը։
Չավուշօղլուն նշել է, որ իրավիճակի մասին տեղեկացել են մամուլից, փորձում են ավելի մանրամասն տեղեկություն ստանալ:
Իբրահիմ Քալընը հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակն անմիջապես կկարգավորվի։
Էրդողանից առաջ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել էին մի շարք այլ թուր բարձրաստիճան պաշտոնյաներ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը ևս դատապարտել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։
Օրացույց
Հարցումներ
Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարվածությունը կվերածվի՞ ռազմական բախման։
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |