Քաղաքական08:22, 03 Հունիս 2019
Թուրքիան դատապարտել է Իսրայելի գործողությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Արևելյան Երուսաղեմում ավելի քան 800 նոր բնակելի շինությունների կառուցումը։
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ սրանով խախտվում են պաղեստինցի ժողովրդի իրավունքները, մանավանդ, որ նման քայլն իրականացվել է իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում։
«Արդեն ժամանակն է «ոչ» ասել Իսրայելի այն որոշումներին, որոնց նպատակն է փոխել Երուսաղեմի կարգավիճակը: Իսրայելի նպատակն է վերացնել հակամարտության կարգավորման համար լուծում հանդիսացող «2 պետություն 2 ազգի համար» տեսլականը։
Այս օրերին Երուսաղեմում մահմեդականների դժգոհությունն էր առաջացրել նաև այն փաստը, որ իսրայելական ոստիկանությունը հրեաներին թույլատրել էր բարձրանալ Տաճարի լեռան վրա, որը սրբավայր է, թե հրեաների և թե մահմեդականների համար։ Հունիսի 2-ին Իսրայելում հրեաները նշում են Երուսաղեմի օրը։ Հենց 1967 հունիսի 2-ին Արևելյան Երուսաղեմը անցավ Իսրայելի վերահսկողության տակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |