• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 12:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:08, 24 Մայիս 2019

Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը

Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը

Թուրքիայի սահմանադրական դատարանը նախորդ տարիներին երկրի իշխանությունների ու տարբեր դատարանների՝ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները խոչընդոտելը հայերի կրոնական ազատությունների խախտում է որակել:

Այս որոշումը վերաբերում է 2010 թվականից սկսած պատրիարքական նոր ընտրություններ անցկացնելու համար հայ համայնքի կողմից՝ Թուրքիայի տարբեր ատյաններ ներկայացված դիմումների մերժումներին:

Գործընթացի նախապատմությունն հետևյալն է.

2010 թվականին, երբ Պոլսի 84-րդ պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանն արդեն անբուժելի հիվանդ էր և անգիտակից պառկած լինելու պատճառով չէր կարողանում կատարել իր պարտականությունները, հայ համայնքից ձևավորված Ներկայացուցիչների խորհուրդը դիմել էր ներքին գործերի նախարարություն՝ ընտրություններ կազմակերպելու թույլտվություն ստանալու համար: Մերժում ստանալուց հետո հայկական կողմը դիմել էր Թուրքիայի պետական խորհրդին (պետական կառավարման ոլորտում առաջացող վեճերը կարգավորող բարձրագույն վարչական դատարան-խմբ.): Պետական խորհուրդը, սակայն, որոշել էր, որ այդ հարցն իր իրավասություններից դուրս է: 

Դրանից հետո Ստամբուլի նահանգապետարանի պահանջով անցկացված պատրիարքի ընդհանուր փոխանորդի ընտրությունների արդյունքում փոխանորդ էր ընտրվել Արամ Աթեշյանը: Ներկայացուցիչների խորհուրդն էլ այս որոշման դեմ դատ էր բացել՝ հիմնավորելով, որ պատրիարքի ընդհանուր փոխանորդի  պաշտոնը իրավականորեն ձևակերպված չէ: Այդ հայցը մերժվել էր թուրքական դատարանի կողմից: Արդյունք չէին տվել նաև ավելի բարձր ատյանի դատարաններում բողոքարկումները: Այս իրավիճակում 2016 թվականին Ներկայացուցիչների խորհուրդը դիմել էր Թուրքիայի սահմանադրական դատարան:  

Հարցի առնչությամբ միայն 3 տարի հետո՝ ս/թ մայիսի 22-ին, Թուրքիայի սահմանադրական դատարանի գումարած նիստում որոշում է կայացվել, որ նախորդած 9 տարվա ընթացքում երկրի դատական ատյանների կայացրած որոշումների հետևանքով խախտվել է Թուրքիայի սահմանադրության 24-րդ հոդվածը, որը երաշխավորում է այդ երկրի քաղաքացիների կրոնական ազատությունները:

Նշենք, որ այս որոշումը պատրիարքական ընտրությունների գործընթացի վրա այս պահին չի կարող որևէ ազդեցություն ունենալ, քանի որ Մութաֆյանի վախճանից հետո ընտրությունների կազմակերպման փուլն արդեն մեկնարկել է:

Աղբյուր`    AGOS

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
09:45, 14 օգոս
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել
13:21, 12 օգոս
Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին
Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»
Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»
Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ  է անհետ կորել
Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ է անհետ կորել

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքիայի Մանիսա և Իզմիր քաղաքները ջրի լուրջ խնդիր ունեն
Թուրքիայի Մանիսա և Իզմիր քաղաքները ջրի լուրջ խնդիր ունեն

Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}