Տարածաշրջան13:08, 22 Մայիս 2019
Հունաստանի նախագահ. «ԵՄ-ն չպետք է թույլ տա Թուրքիային Կիպրոսի տնտեսական գոտում ապօրինություններ գործել»

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, անդրադարձել է թուրքական «Fatih» նավի՝ բնական գազի որոնման աշխատանքներ իրականացնելու նպատակով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի մուտք գործելու փաստին: Նա Եվրամիությանը (ԵՄ) կոչ է արել թույլ չտալ Թուրքիային նման ապօրինություններ կատարել:
Brexit-ի ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնիերի հետ հանդիպումից հետո Հունաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել նրան Կիպրոսի ինքնիշխանության և բացառիկ տնտեսական գոտու առնչությամբ ունեցած դիրքորոշման համար։
Պավլոպուլոսը նաև նշել է, որ պետք է պահանջել Թուրքիայից հարգանք ցուցաբերել միջազգային իրավունքի, հատկապես՝ ծովային իրավունքի նկատմամբ, հակառակ դեպքում Թուրքիայի անհարգալից վերաբերմունքը կարող է հղի լինել վտանգավոր հետևանքներով։
Նա նաև շեշտել է, որ այս հարցում Կիպրոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել նաև ԵՄ օրենքները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Ընդհանուր առմամբ Թուրքիայի ընտրողների 36.6%-ը իրեն քեմալիստ է համարում, 16․4%-ը՝ ազգայնական, 9․7%-ը՝ իսլամական:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |