Տարածաշրջան06:36, 22 Մայիս 2019
ԱՄՆ-ն 2 շաբաթ է տվել Թուրքիային ռուսական S-400-ներից հրաժարվելու համար
Ամերիկյան CNBC հեռուստաալիքը հայտնել է, որ Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցում, որոնք առաջիկայում Կրեմլը պիտի մատակարարի Անկարային։
Հեռուստաալիքը, հիմնվելով անանուն աղբյուրի վրա, նշում է, որ ամերիկյան ղեկավարությունը 2 շաբաթ ժամանակ է տվել Թուրքիային, որպեսզի թուրքական կողմը վերջնական որոշում կայացնի այդ հարցի շուրջ։
Ըստ CNBC-ի, եթե այդ ընթացքում Անկարան չհրաժարվի 2017թ. S-400-ների վերաբերյալ կնքած ռուս-թուրքական գործարքից, ապա ԱՄՆ-ն Թուրքիային չի մատակարարի թուրք-ամերիկյան պայմանագրով նախատեսված նոր սերնդի F-35 կործանիչները։ Բացի այդ ԱՄՆ-ն կարող է նաև պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:
Նշվում է, որ այդ ժամկետը ոչ մի պարագայում չի երկարացվելու:
ԱՄՆ-ի պետքարտուղարության մի աշխատակից էլ ասել է, որ, եթե S-400-ները մատակարարվեն Թուրքիային, ապա թուրքերի համար շատ բացասական հետևանքներ կլինեն։
Ուշագրավ է, որ CNBC-ի հայտնած տեղեկությունից հետո Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը բողոքել է, որ ԱՄՆ-ն վերջին ժամանակներս S-400-ների հարցով ճնշում է գործադրում Անկարայի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Նշվում է, որ զորավարժություններին հետևել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարը, այլ բարձրաստիճան զինվորականներ։
Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ զարգացումները քննարկելու համար ստեղծված կոնտակտային խմբի նիստի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները։
Վերջին անգամ Թուրքիան 2021-ին էր ընդունել արքայական մարզաձևի գրան պրիներից մեկը։ Այդ գրան-պրիում հաղթել էր ֆինլանդացի ավտոարշավարորդ Վալտերի Բոտտասը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |