• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Մայիս, 2025
Կիրակի 21:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

08:03, 21 Մայիս 2019

Թուրք օգտատերերի արձագանքը՝ ռուսների հետ S-500-ների համատեղ արտադրության թեմային

Թուրք օգտատերերի արձագանքը՝ ռուսների հետ S-500-ների համատեղ արտադրության թեմային

Համացանցի թուրքական տիրույթում, ինչպես նաև երկկողմ փորձագիտական շրջանակներում, մեծ աղմուկ է հանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ռուսաստանի հետ համատեղ S-500 ՀՕՊ համակարգեր արտադրելու մասին։

Ինչպես հայտնի դարձավ նախօրեին, ռուս պաշատոնյաներից մեկը, ի պատասխան Էրդողանի վերոնշյալ հայտարարությանը, ասել էր, որ Մոսկվան և Անկարան կարող են նման բան իրականացնել։

Թուրքական աղբյուրի տեղեկություններով՝  ռուս փորձագետները, մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, նշել են, որ այդ հարցով պետք է ստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, որպեսզի քննարկվեն մանրամասները։

Այս հարցի շուրջ ուշագրավ մեկնաբանություններ են արել թուրք օգտատերերը։  Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, որոնք հանդես են եկել կեղծանուններով.

Hunter-432

«Իհարկե, Ռուսաստանի հետ բարեկամությունը լավ է, բայց մենք կարող ենք հայտնվել այնպիսի իրավիճակում, որում այս պահին Իրանն է գտնվում»։

Zula

«Եթե Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) չխոչընդոտի, ապա մենք կիրականանցնենք այդ ծրագիրը։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ մենք ռուսներից սովորեինք նման համակարգեր արտադրել»։

Putperest Abbas

«Մեր իշխանությունները պետք է հասկանան, որ ոչ մի գերտերություն, առավել ևս Ռուսաստանը, սեփական արտադրության ՀՕՊ համակարգերի տեխնոլոգիաներով չի կիսվի մեզ հետ»։
 

«45»

«Զարմանում եմ, թե ոնց են ռուսնեը վստահում Թուրքիայի նախագահին, որը գաղափար անգամ չունի ազգային տեխնոլոգիաների գաղտնիության մասին հասկացությունից։ Ինչքանո՞վ են ռուսները համոզված, որ Էրդողանն այդ համակարգերի տեխնոլոգիաները չի տարամադրի Արևմուտքին, մասնավորապես ԱՄՆ-ին»։

Ihsan

«Հետաքրքիր կլինի տեսնել ստոր ամերիկացիների դեմքի արտահայտությունը, երբ S-400-ները ժամանեն Թուրքիա»։

Աղբյուր`    Ensonhaber

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}