Իրավական12:50, 21 Մայիս 2019
Անկարայում գյուլենականների հետ կապի մեղադրանքով 140 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել
Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի կազմում ընդգրկված 140 զինվորականի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել։ Նրանք մեղադրվում են ահաբեկչության հետ կապի մեջ:
Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության վարած հետաքննության շրջանակներում արձանագրվել է, որ նշված անձինք կապ ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) հետ։
Մեղադրվողների մեջ են ցամաքային ուժերի հրամանատարությունից 50 զինվորական, որոնցից 2-ը՝ գնդապետ, ռազմածովային ուժերի հրամանատարությունից 31 ենթասպա և ռազմածովային ուժերի հրամանատարությունից 11 իմամ և 48 զինվորական, որոնցից 2-ը՝ գնդապետ։
Անկարայի անվտանգության վարչությունը դեռ շարունակում է ձերբակալությունների գործընթացը։
Հայտնի է, որ Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը ձերբակալման որոշում է կայացրել նաև 9 ուսուցչի վերաբերյալ։ Նրանցից 5-ն արդեն հայտնաբերվել և ձերբակալվել են Անկարայի անվտանգության վարչության աշխատակիցների կողմից։
Ուսուցիչները մեղադրվում են «ByLock» բջջային հավելվածը օգտագործելու մեջ։ Ինչպես հայտնի է՝ Թուրքիայում պնդում են, որ այդ հավելվածը որպես հաղորդակցման միջոց է օգտագործվում ֆեթհուլլահականների շրջանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանն իր վերջին ելույթներից մեկի ժամանակ Քըլչդարօղլուի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել:
Գործերը Վանից ուղարկվել են Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության խորհրդարանական հանցանքների հետաքննության բյուրո։
Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների երկկողմ տեղաշարժը դյուրացվում է:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Դևլեթ Բահչելի. «Երեկ ցուցարարները ներխուժել էին կառավարության շենք, որպեսզի ստիպեն Փաշինյանին հրաժարական տալ»։
Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն ընդունել է ադրբեջանցի պաշտոնակից Անար Քերիմովին:
Թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց Թուրքիայի նախագահը և Ֆրանսիայի նախագահըտեսակոնֆերանսի ձևաչափով առաջին անգամ հանդիպել են:
Բնակիչներն այն լուսանկարել և տեղադրել են համացանցում, որը հիստերիայի ալիք է բարձրացրել թուրք հասարակության մոլեռանդ շրջանակների մոտ։
Նշվում է, որ այդ բետոնե բլոկներն օգտագործվելու են թուրքական դիրքերի համար և տանկերը տեղակայվելու են սահմանապահ զորքերում:
Օրացույց
Հարցումներ
Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարվածությունը կվերածվի՞ ռազմական բախման։
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |