Իրավական09:52, 20 Մայիս 2019
Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը կալանավորման որոշում է կայացրել Թուրքիայի արտգործնախարարությունում 2010թ, 2011թ, 2012թ, և 2013թ. աշխատանքի ընդունված 249 աշխատակցի նկատմամբ։
Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ։ Ըստ աղբյուրի՝ անվտանգության աշխատակիցները պարզել են, որ վերոնշյալ մարդիկ օգտվել են գյուլենական համայնքի գաղտնի հավելվածից՝ Bylock-ից։
Այս պահին արդեն իսկ կալանավորվել են 78 հոգի, մյուսներին կալանավորելու համար աշխատանքները շարունակվում են։
Թուրքիայի բանակի մի շարք զինվորականների նկատմամբ ևս կալանավորման որոշում է կայացվել գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեղադրանքով։ Մասնավորապես 23 զինվորի նկատմամբ արդեն կալանավորման որոշում է կայացվել ։ Այս պահին կալանավովել է 15-ը, մնացածին բերման ենթարկելու աշխատանքները շարունակվում են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |