Տարածաշրջան13:25, 20 Մայիս 2019
Թուրքիան Ռուսաստանի օդային տարածքով դիտորդական թռիչք կիրականացնի

Մայիսի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի օդուժին պատկանող բեռնափոխադրող ռազմական CASA CN-235 ինքնաթիռը դիտորդական թռիչքներ կիրականացնի Ռուսաստանի օդային տարածքում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ինքնաթիռի մեջ լինելու են նաև ռուս մասնագետներ, որոնք հետևելու են, որ թռիչնքն իրականացվի ըստ այն չափանիշների, որոնց շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Նշենք, որ «Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմիցԽ Իսկ ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |