Հասարակական17:52, 20 Մայիս 2019
Կարո Փայլան․ «Պիտի միշտ Արթուրի կողքին լինեմ»

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է ստամբուլահայ 13-ամյա հայ պատանի Արթուրի հետ, ով դարձել էր թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդման «զոհը»։
Հաթիփօղլուն Արթուրին համոզել էր ուղիղ եթերում իսլամ ընդունել։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ «Իսլամի ընդունումը» տեղի էր ունեցել Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր ունեցող քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։
Փայլանը Արթուրի հետ հանդիպումից լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը։
«Հանդիպեցի Արթուրին։ Նա լավ է։ Միշտ պիտի նրա կողքին լինեմ։ Կանեմ ամեն ինչ, որ նրան պաշտպանեմ չարից»,- գրել է Փայլանը։
Հիշեցնենք, որ Արթուրի մայրը՝ Ermenihaber-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ Արթուրը կնքված է և գնում է հայկական եկեղեցի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում օտարերկրյա այցելուների թիվը պակասել է ավելի քան 200.000, մինչդեռ Իսպանիայում ու Հունաստանում զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում:

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» տվյալներ է հրապարակել 2025թ․ հուլիսի դրությամբ երկրի աշխատաշուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Նա նշել է, որ այնտեղից է ցանկանում է քայլելով հասնել մինչև Բաքու։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |