Հասարակական07:02, 17 Մայիս 2019
Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանն Facebook-ում և Twiiter-ում գրառում է արել՝ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու մասին:
Պոլսահայ հայտնի մտավորականը մասնավորապես նշել է.
«Հայաստանի Հանրապետության անձնագիրս այսօր Աթենքի դեսպանատանը կազմակերպված համեստ արարողությամբ հարգելի Դեսպան Պարոն Ֆադեյ Չարչօղլյանից ստացա:
Մեկ անգամ ևս հպարտություն զգացի, որ մաս եմ կազմում աշխատասեր և խաղաղասեր մի ազգի: Այն ազգի, որը պատմության ընթացքում կանգուն է մնացել լոկ իր աշխատանքի շնորհիվ:
Շնորհակալություն եմ հայտնում նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա նաև բոլոր նրանց, ովքեր նպաստել են, որ արժանանամ այս պատվին»։
Հիշեցնենք, որ ազատախոհ մտավորականը հայտնի է իր հեղինակած «Սխալ հանրապետություն» գրքով, որով խստորեն քննադատում էր թուրքական պետությանը: Նիշանյանը Թուրքիայում ենթարկվել է քաղաքական հետապնդումների:
Ապօրինի շինարարություն իրականացնելու շինծու մեղադրանքով դատպարտվել էր 17 տարվա ազատազրկման։ 3.5 տարի բանտում անցկացնելուց հետո նրան հաջողվել էր փախուստի դիմել և ապաստան գտնել Հունաստանում։ Այժմ Սևան Նիշանյանը ապրում է Հունաստանում և վերջերս նաև ամուսնացել է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |