Տնտեսական06:04, 17 Մայիս 2019
Թրամփը Թուրքիայից ԱՄՆ ներմուծվող պողպատի մաքսատուրքի դրույքաչափը սահմանել է 25%

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գրավոր հայտարարությամբ տեղեկացրել է պողպատի մաքսատուրքի վերջին կանոնակարգման վերաբերյալ, որով ԱՄՆ-ն Թուրքիայից ներմուծվող պողպատի մաքսատուրքը 50%-ից իջեցնում է 25%-ի:
Թրամփը նշել է, թե ինչու էր նախկինում սահմանված պողպատի մաքսատուրքի դրույքաչափը 25%-ից բարձրացրել 50%-ի, ապա նորից սահմանում 25%: Նրա խոսքով` Թուրքիայից ԱՄՆ ներմուծվող պողպատե արտադրանքների ծավալը 48%-ով նվազել էր: Թրամփն ընդգծել է, որ այժմ պողպատի ներմուծման ծավալը նվազել է 12%-ով և այդ պատճառով հարկ է համարել իջեցնել մաքսատուրքի դրույքաչափը 25%-ի:
Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 10-ին թուրք-ամերիկյան հարաբերությունների սրման ժամանակաշրջանում ԱՄՆ-ը Թուրքիայից ներմուծվող պողպատի մաքսատուրքի դրույքաչափը դարձրել էր 50%, իսկ ալյումինի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը սահմանել 20%: Իսկ Թուրքիան նշել էր, որ ԱՄՆ-ի այդ որոշումը դեմ է Առևտրի համաշխարհային կազմակերպության օրենքներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |