Հասարակական09:21, 17 Մայիս 2019
Թուրքիայում ծնելիության մակարդակը զգալի անկում ունի
2018թ․ Թուրքիայում 3․6 տոկոսով նվազել է ողջ ծնված երեխաների թիվը։
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ 2018թ․ երկրում ծնվել է 1 մլն 248․847 երեխա։ Նրանցից 51․3 տոկոսը եղել են տղաներ, 48․7 տոկոսը՝ աղջիկներ։ Նշենք, որ 2017թ․ ողջ ծնված երեխաների թիվը կազմել էր 1 մլն 295․784։
Թուրքիայիում ծնելիության ընդհանուր գործակիցը, որը հաշվվում է ըստ մեկ կնոջ կողմից կյանքի ընթացքում լույս աշխարհ բերված երեխաների թվի, 2017թ․ կազմել է 2․07, իսկ 2018թ․՝ 1․99։ 2018թ․ Թուրքիայում ծնելիության ընդհանուր գործակիցն ամենից բարձր է եղել Շանլըուրֆայում (4.13), իսկ ամենից ցածր՝ Գյումյուշհանեում (1․30)։
15-19 տարեկան դեռահասների շրջանում ծնելիության գործակիցը, որն արտահայտվում է յուրաքանչյուր 1000 կնոջ բաժին ընկնող կենդանածին երեխաների թվով, 2013թ․ կազմել է 29, 2018թ․՝ 19։
Իսկ ամեն 1000 բնակչին բաժին ընկնող ծնունդների քանակով հաշվվող ծնելիության մակարդակը 2017թ․ Թուրքիայում կազմել է 16․10, 2018թ․ այդ ցուցանիշը հասել է 15․30-ի։ 2018թ․ Թուրքիայում ծնելիության մակարդակը ամենից բարձր է եղել Շանլըուրֆա (31․30), Շըրնաք (27․20), Մուշ (25․70), Աղրը (25․30) նահանգներում, իսկ ամենից ցածր՝ Էդիրնեում (9․50), Զոնգուլդաքում (9․70), Գիրեսունում (9.90):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Երկրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են, որոնք գնել են 182 տեսակի անշարժ գույք։
1961-ից 2021-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ աճը ծնելիության մակարդակում գրանցվել է Սաուդիան Արաբիայում. այն կազմել է 7.63 գործակից:
«Տեղեկատվության անվտանգության մասնագետի» համար պահանջվող սերտիֆիկատը կարող են ձեռք բերել միայն «Սպիտակ հաքեր» անունով հայտնի մասնագետները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |