• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Հուլիս, 2025
Հինգշաբթի 17:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:39, 14 Մայիս 2019

Թուրք գրող․ «Թուրքիայում դեմոկրատիայից «Դ»-ն էլ անգամ չի մնացել»

Թուրք գրող․ «Թուրքիայում դեմոկրատիայից «Դ»-ն էլ անգամ չի մնացել»

Թուրքիայից հարկադրաբար հեռացած գրող Ասլը Էրդողանը անդրադարձել է Թուրքիայի սոցիալ–քաղաքական զարգացումներին։

Ընդդիմադիր «Özgür Gündem» թերթի դեմ ընթացող դատավարության շրջանակներում «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» մեղադրանքով 2016թ․ բանտարկված, իսկ ազատ արձակվելուց հետո՝ 2017թ․ Գերմանիա տեղափոխված գրողը Թուրքիայի մոտ ապագայի հանդեպ հավատ չունի։

Խոսելով Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկման մասին՝ Ասլը Էրդողանը նշել է, որ իրականում նման բան սպասելի էր․ «Թուրքիայում այսօր ժողովրդավարությունից ոչինչ չի մնացել, անգամ դրա ամենապարզունակ տարրը՝ ընտրությունները։ Մենք սա պետք է ընդունենք։ Թուրքիայում դեմոկրատիա կոչվածի «Դ»-ն էլ անգամ չի մնացել», - ասել է գրողը։

Նա համոզմունք է հայտնել, որ ընդդիմադիր ուժերի կողմից նոր ընտրությունների բոյկոտը կարող է ռիսկային լինել, քանի որ իշխանություններն այդ դեպքում ավելի ազատ կլինեն իրենց կամայականությունների մեջ։ Բայց միևնույն ժամանակ Ասլը Էրդողանը վստահ է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) այս անգամ ամեն ինչ շատ լավ է հաշվարկել և ծրագրել, ուստի ուղղակի հնարավոր չէ, որ նոր ընտրություններում ԱԶԿ-ն չհաղթի։

Գրողի խոսքով՝ Թուրքիայում իրականում ֆաշիզմ է տիրում և երևույթի անունը նույնիսկ այնքան կարևոր չէ, որքան հենց ինքը՝ բուն իրավիճակը։

«Մի մարդ ձեզ վրա բարկանում է և դուք արդյունքում ցմահ ազատազրկման եք դատապարտվում։ Այսինքն, սա կատակ չէ։ Նման դեպքում մյուս չափանիշները, ակադեմիական քննարկումները միանգամայն անիմաստ են», - ասել է նա։

Աղբյուր`    t24.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի
16:24, 17 հուլ
Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը
15:22, 17 հուլ
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է
15:08, 16 հուլ
Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրք ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար մարդկանց ծեծել ու ձերբակալել են
Թուրք ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար մարդկանց ծեծել ու ձերբակալել են

Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։

Թուրքիան դատապարտում է Իսրայելի հարձակումները Սիրիայի հարավում
Թուրքիան դատապարտում է Իսրայելի հարձակումները Սիրիայի հարավում

Հուլիսի 13-ից Սուվեյդայում դրուզների և բեդվինների միջև սկսված բախումներն ուղեկցվում են իսրայելական ԱԹՍ-ների հարձակումներով:

Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատազրկման
Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատազրկման

«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։

PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը
PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}