Հասարակական06:14, 14 Մայիս 2019
Հունիսի 24-ին տեղապահի ընտրություններ են սպասվում

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մայիսի 13-ին այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան։
Այս մասին հայտնում է Պոլսո հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը: Թուրքիայի ՆԳ նախարարի այցի ժամանակ պատրիարքարանում ներկա են եղել կրոնական ժողովի անդամները, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն։
Ավելի ուշ Շիրինօղլուն հայտարարել է, որ պատրիարքի տեղապահ, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը համաձայնել է անցկացնել պատրիարքի տեղապահի ընտրություններ։ Որոշվել է տեղապահի ընտրություններն անցկացնել հունիսի 24-ին կամ դրան հաջորդող օրերին:
Հիշեցնենք, որ ապրիլի 29–ին Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովում որոշում էր կայացվել, որ տեղապահի ընտրության կարիք չկա և պետք է պատրաստվել միայն պատրիարքի ընտրություններին։
Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել էր Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից։ 2008 թվականից Մութաֆյանը դեմենցիա հիվանդության պատճառով գտնվում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։
Պատրիարքը անգիտակից վիճակում բժիշկների մշտական խնամքի ներքո էր և չէր կարող իրականացնել իր պարտականությունները, ինչից ելնելով էլ 2010 թվականից պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Թեպետ տեղի հայկական համայնքը բազմիցս հանդես էր եկել նոր պատրիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանությունները մշտապես մերժում էին նոր ընտրությունների անցկացումը՝ մեջբերելով 1863 թվականի Ազգային սահմանադրության դրույթն այն մասին, որ նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի բնակչության թիվը 84 միլիոն 680 հազար 273 է։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայում է ապրում աշխարհի բմաչության 1․1%-ը։

Արշավի շրջանակներում կարճ ժամանակում բազմաթիվ գրառումներ են արվել Twitter-ում։

Ermenihaber.am-ը հակիրճ և ամփոփ ներկայացնում է Թուրքիայում այսօրվա կարևոր իրադարձությունները։
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուլենթ Թուրանը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» խորհրդարանական խմբակցության ղեկավարն է։
Թուրքիայի բնակչության թիվը 84 միլիոն 680 հազար 273 է։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայում է ապրում աշխարհի բմաչության 1․1%-ը։
Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Մուսա Ավսևերը Պակիստանի Ռավալպինդի քաղաքում հանդիպել է պակիստանցի իր գործընկերոջ՝ բանակի գեներալ Ջավիդ Բաջվայի հետ։
Դրանք ստորագրվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մարիո Դրագիի նախագահությամբ ընթացած միջկառավարական գագաթնաժողովի նիստից հետո։
«Եթե Էրդողանն այսօր հրաժարական տա, Թուրքիան կազատվի տրավմայից»,-ընդգծել է «Լավ» կուսակցության փոխնախագահ Քորայ Այդընը։
Օրացույց
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |