Հասարակական09:06, 13 Մայիս 2019
Թուրք լրագրող Յավուզ Դեմիրաղը մահակներով ծեծի է ենթարկվել

Թուրքիայում դաժան ծեծի է ենթարկվել լրագրող, «Yeniçağ» թերթի թղթակից Յավուզ Սելիմ Դեմիրաղը։
«Türkiyem TV»-ում մի հաղորդման նկարահանումից հետո տուն վերադարձող լրագրողի վրա հարձակվել է 7-8 հոգանոց մի խումբ և բեյսբոլի մականներով ծեծի ենթարկել։ Գլխի և պարանոցի շրջանում վնասվածքներ ստացած Դեմիրաղը տեղափոխվել է հիվանդանոց։
Դեմիրաղի գործընկեր Մուրաթ Ագիրելը պատմել է, որ նկարահանումից հետո ինքը Դեմիրաղին մեքենայով տուն է հասցրել։ Իրենց հետևելիս է եղել կեղծ համարանիշերով մի մեքենա։ Երբ ինքը Դեմիրաղին հրաժեշտ տալով հեռացել է, ընդամենը 2-3 րոպե հետո ավազակների խումբը հարձակվել է լրագրողի վրա։
Միջադեպին արձագանքել է ընդդիմադիր «İYİ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները։ Նա խստորեն դատապարտել է լրագրողի դեմ կատարված հարձակումը:
«Այդ ստոր արարքն իրականում ուղղված է մամուլի և մտքի ազատության դեմ։ Սրանք մեզ չեն վախեցնի, չեն կարող վախեցնել», - գրել է Աքշեները Twitter միկրոբլոգի իր էջում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |