• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 23:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:13, 07 Մայիս 2019

Ստամբուլում անցկացվելիք նոր ընտրություններում չի բացառվում, որ ընդդիմադիր թեկնածուն կրկին կհաղթի . թուրքագետ

Ստամբուլում անցկացվելիք նոր ընտրություններում չի բացառվում, որ ընդդիմադիր թեկնածուն կրկին կհաղթի	. թուրքագետ

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը մայիսի 6-ին որոշում է կայացրել չեղարկել ՏԻՄ ընտրությունները Ստամբուլում և նոր ընտրություններ անցկացնել հունիսի 23-ին: Ընդդիմությունը, իհարկե, դժգոհ է այս որոշումից: Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն կոչ է արել ժողովրդին չհուսահատվել և «զենքերը վայր չդնել»: Ստամբուլում նոր ընտրություններ անցկացնելու որոշման պատճառների, դրանց վերաբերյալ կանխատեսումների  մասին Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Սոնա Սուքիայանի հետ:

Ինչքանո՞վ էր կանխատեսելի, որ կչեղարկեն ընտրությունները:

Ստամբուլում ընտրությունների չեղարկումն ու նոր ընտրությունների հայտարարումը որոշակիորեն կանխատեսելի էր, քանի որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո, երբ արդեն պարզ էր դառնում, որ կորցնում են նաև Ստամբուլը, սկսել էին մի քանի գործընթացներ, որպեսզի խոչընդոտեն ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուի՝ իր պարտականությունների ստանձմանը: Նախ և առաջ օրակարգ բերվեց Ստամբուլի մոտ 300 հազար անվավեր քվեները, որոնց վերահաշվարկից հետո պարզվեց, որ միևնույն է Իմամօղլուն է հաղթում, այնուհետև Ստամբուլի որոշ թաղամասերում քվեաթերթիկները ամբողջությամբ նորից հաշվվեցին, սակայն միևնույն է ընդդիմադիր թեկնածուն Ստամբուլում առաջ անցավ՝ մոտ 13 հազար ձայնի տարբերությամբ: Իշխանությունների նմանատիպ արձագանքն ու քայլերը կանխատեսելի էին, քանի որ Ստամբուլը համարվում է, կարելի է ասել, Թուրքիայի «սիրտը», և ինչպես Էրդողանն է սիրում կրկնել «Ստամբուլում հաղթողը կհաղթի նաև Թուրքիայում»: Բացի այդ, Ստամբուլը ամենախոշոր քաղաքն է և տնտեսական հիմնական շարժիչ ուժն է, ինչպես նաև վերահսկում է պետական ծախսերի հիմնական մասը, հետևաբար կարևոր է իշխանությունների համար:

Ի՞նչ շանսեր, ու սպասելիքներ կան նոր ընտրություններից: 

Դեռևս պարզ չէ, թե Ստամբուլի ընտրություններում, արդյոք իշխող կուսակցությունից պայքարը կշարունակի Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, թե այլ թեկնածու կառաջադրեն: Թուրքիայում որոշ կարծիքներ էին նույնիսկ շրջանառվում, որ ԱԶԿ-ի պարտության պատճառներից մեկը ոչ ճիշտ և ոչ այնքան խարիզմատիկ թեկնածուի առաջադրումն էր: Ի տարբերություն Յըլդըրըմի, կարծում եմ, որ Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Իմամօղլուն, բավականին հաջող քարոզարշավ իրականացրեց ՏԻՄ ընտրություններից առաջ և նորից հաղթելու ավելի մեծ շանսեր ունի, նաև եթե հաշվի առնենք, որ առաջին անգամ հաղթելուց հետո նրա վարկանիշն էլ ավելի է աճել: Բացի այդ, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության քայլը, դժգոհությամբ է ընդունվել Ստամբուլում: Մասնավորապես երեկ գիշերը, մի քանի թաղամասերում, ինչպես Քադիքյոյում, Շիշլիում մարդիկ իրենց բողոքն են արտահայտել՝ երթերի դուրս գալով: Սա խոսում է այն մասին, որ նույնիսկ նոր ընտրությունների անցկացման դեպքում չի բացառվում, որ կրկին հաղթելու է ընդդիմությունը, եթե իհարկե իշխանությունները էլ ավելի չսրեն իրավիճակը երկրում և չգնան զանազան ընտրախախտումների կամ այլ մեթոդների, ձերբակալությունների, կալանքների  Ստամբուլում իրենց հաղթանակը ապահովելու համար:

Ի՞նչ քայլերի կարող է գնալ իշխող ԱԶԿ-ն, ի՞նչ իրավիճակ է ստեղծվելու երկրում:

Հատկանշական է, որ սա Արդարության և զարգացում կուսակցության կառավարման տարիներին կրկնակի ընտրություններ անելու եզակի դեպքը չէ: Չպետք է մոռանանք, որ դեռևս 2015 թվականին խորհրդարանական ընտրություններում միանձնյա կառավարություն ձևավորել չկարողանալու պատճառով, իշխանությունները արտահերթ ընտրություններ հայտարարեցին և այդ ընթացքում երկրի արևելքում և հարավ-արևելքում հրահրեցին բախումներ քուրդ զինյալների և թուրք ուժայինների միջև՝ երկիրը մխրճելով քաոսի մեջ: Այդ ժամանակ իշխանությունների քայլերը հաջողությամբ պսակվեցին և նրանց հաջողվեց ստանալ բավական թվով ձայներ միանձնյա կառավարություն ձևավորելու համար: Այս առումով պատահական չէ, որ այս տարվա մարտի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավում իշխանությունները պարբերաբար փորձեր էին անում քեմալականն ՀԺԿ-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ հայտնի PKK-ի, հետ նույն հարթության վրա դնելու ուղղությամբ: Դրանով ձգտում էին ՀԺԿ-ին ներկայացնել, որպես Թուրքիայի «թշնամի» և այդպիսով ապահովել հնավորինս շատ ձայներ ազգայնական ընտրազանգվածներից: Այս փորձերը, իհարկե, վերջնական արդյունքում չտվեցին, սակայն պարզ է, որ իշխանությունները շարունակելու են իրենց նույն գործելաոճը, քանի որ վերջին տարիներին Թուրքիայում իշխանությունները փորձում են գերակա դարձնել իսլամա-թուրքական ազգայնականությունը: Կարծում եմ, նաև պատահական չէ այն, որ վերջին շրջանում կրկին ակտիվացնել են թուրք-քրդական բախումները: Ինչպես արդեն նշեցի, չի բացառվում, որ իշխող ԱԶԿ-ն կօգտագործի իր ձեռքում եղած բոլոր «խաղաքարտերը», ինչպես նաև վարչական միջոցները ընդդիմության և մասնավորապես Էքրեմ Իմամօղլուի քարոզարշավը տապալելու, նրան սևացնելու, ռեսուրսները սահմանափակելու և ընտրություններում նրա հաղթանակը կանխելու համար: Նման քայլերը Թուրքիայում էլ ավելի են սրելու իրավիճակը, հանգեցնելու են հասարակության էլ ավելի բևեռացմանը, լարվածության աճին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դոհայում հանդիպել են Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները
15:23, 15 սեպ
Դոհայում հանդիպել են Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները

Դոհայում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Էրդողանը մեկնում է Կատար
10:52, 15 սեպ
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}