Ցեղասպանություն13:52, 06 Մայիս 2019
Շվեդիայում ցեղասպանության հիշատակին նվիրված գիտաժողով է անցկացվել
«Ասորի կանանց ֆեդերացիան» Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ցեղասպանությանը նվիրված գիտաժողով է կազմակերպել։ Գիտաժողովի ընթացքում Թուրքիային կոչ է արվել ճանաչել 1915թ․ հայերի, ասորիների և հույների դեմ իրագործված ցեղասպանությունը։
Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել ասորական համայնքի մի շարք ներկայացուցիչներ, գիտնականներ, մտավորականներ, այդ թվում՝ պատմական գիտությունների պրոֆեսոր Դեյվիդ Գաունթը, Շվեդիայի «Ձախերի» կուսակցության նախկին պատգամավոր Մուրադ Արթինը, գրող և լրագրող Ռագըփ Զարաքոլուն, գրող Աննա Մալլեն, Ցեղասպանության զոհերի հարազատներից Բերոլին Դենիզը և այլք։
Պատմաբան Դեյվիդ Գաունթը ներկայացրել է Ցեղասպանությունը վերապրած մի քանի կանանց հիշողությունները։ Նա տեղեկացրել է, որ Ցեղասպանության մասին վկայող մի շարք փաստաթղթեր թարգմանվել են շվեդերեն։ Գաունթը նաև հաստատել է, որ պատմաբանների մեծ մասը համակարծիք է այն հարցում, որ 1915թ․ հայերի, հույների ու ասորիների հետ տեղի ունեցածը հենց ցեղասպանություն է եղել։
Նախկին պատգամավոր Մուրադ Արթինը իր ելույթում ընդգծել է, որ Թուրքիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին և առերեսվի իր անցյալի հետ, քանի որ այդպես շատ բան կարող է շահել։ Միաժամանակ նա նաև ցավով արձանագրել է, որ Թուրքիայի դպրոցներում սովորեցնում են, թե երբևէ Ցեղասպանություն չի եղել, ավելին, վերջին շրջանում նաև տարածվում են անհիմն պնդումներ այն մասին, թե իրականում հայերը, ասորիներն ու հույներն են թուրքերին ցեղասպանության ենթարկել։
Գրող Աննա Մալլեն գրքի տեսքով հրատարակել է Ցեղասպանությունը վերապրած կանանց և նրանց հարազատների վկայությունները։ «Եթե Թուրքիան և մյուս երկրները ճանաչեն Ցեղասպանությունը, ցեղասպանվածների վերքերը կսկսեն ապաքինվել։ Ցեղասպանութան զոհերից պետք է ներողություն խնդրել։ Սա շատ կարևոր է, եթե դա տեղի ունենա, փոխըմբռնում կապահովվի և շատ մարդիկ կներեն տեղի ունեցածը», - ասել է գրողը։
Իսկ ասորի գրող Բեսիմ Այդընի կարծիքով՝ Թուրքիան ի վերջո հարկադրված է լինելու ճանաչել հայերի, հույների և ասորիների Ցեղասպանությունը։ Այդընը անդրադարձել է այն փաստին, որ Շվեդիայի խորհրդարանը 2010թ․ ընդունել է Օսմանյան Կայսրությունում հայերի, ասորիների ու պոնտացի հույների դեմ իրագործված Ցեղասպանությունը, սակայն ընդունված բանաձևի կիրարկումը առկախվել է։ Ասորի գրողի խոսքով՝ դրա պատճառը թուրք-շվեդական բազմամիլիարդանոց առևտրաշրջանառությունն է, որը մեծ չափով կարող է տուժել նմանատիպ բանաձևի ուժի մեջ մտնելու դեպքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սիրիայի Հասեքե նահանգի Միշերֆե թաղամասում գտնվողՍերդեմի անվան շենքում Հայոց ցեղասպանությանն անչվող միջոցառում է անցկացվել:
Քիչ հեռու հայերի մի խումբ էլ բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ թուրք ցուցարարների
Հայաստանի պաշտոնյաները և գիտական հանրությունը բազմիցս հայտարարել են, որ հայկական արխիվները բաց և հասանելի են բոլոր հետազոտողների համար:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հնարավոր արդյունքներին։
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Տարբեր ինտերնետային կայքերում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ 2024-ի հունվարին Թուրքիան Իսրայել է արտահանել բարութ, պայթուցիկ նյութեր և զենք:
Զինամթերքի մատակարարման մասին պայմանագիրն ամերիկյան կողմի հետ ստորագրել է թուրքական «Arca Savunma» ընկերությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |