Ռազմական06:44, 30 Ապրիլ 2019
Գերմանիան մտահոգված է, որ Թուրքիային պիտի մատակարարվի S-400

Թուրքիայում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտին Էրդմանը հայտարարել է, որ Բելռինը մեծապես անհանգստացած է, առաջիկայում Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվելիք S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցով։
Մասնակցելով Ստամբուլում տեղի ունեցած կոնֆերանսին՝ դեսպանն ասել է.
«Մենք կցանկանայինք, որ Թուրքիան մոտ գտնվի արևմտյան դաշինքին, այդ իսկ պատճառով անհանգստացած ենք Թուրքիայի կողմից այդ համակարգերի գնման առնչությամբ»։
Էրդմանը նաև նշել է, որ թեև ցանկացած պետություն ազատորեն կարող է գնել զենք, այնուամենայնիվ, Անկարան պետք է հաշվի առնի, թե ինչ հետևանքների կհանգեցնի իր այդ քայլը, մանավանդ որ այն չի համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն այդ համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիային մատակարարելու է 2019-ի ամռանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։

Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |