Ռազմական07:47, 30 Ապրիլ 2019
Էրդողանը Թրամփին առաջարկել է ստեղծել S-400-ների հարցով աշխատանքային խումբ

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց։ Օրակարգային թեման եղել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցը, որոնք Ռուսաստանը Թուրքիային պատրաստվում է մատակարարել։
Ինչպես հայտնի է, այդ գործարքին ընդդիմանում է ԱՄՆ-ն՝ Թուրքիան սպառնալով տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներով։
Սպիտակ տան կողմից արված հայտարարությամբ ասվել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Թրմափը մտոհոգություն է հայտնել այդ հարցի շուրջ։ Իսկ Էրդողանը Թրամփին առաջարկել է S-400-ների հարցը քննարկելու համար ստեղծել համատեղ աշխատանքային խումբ:
Թուրքական աղբյուրը չի նշում, թե ինչ պատասխան է տվել Թրամփի Էրդողանի առաջարկին։
Նշյալ հարցի շուրջ թուրք-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկն առաջին անգամ արել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, սակայն, ըստ թուրքական աղբյուրի՝ ամերիկյան կողմը Թուրքիայի առաջարկն այդպես էլ անպատասխան է թողել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կայացել է «մեկ Լիբիա, մեկ բանակ» կարգախոսի ներքո իրականացվող համատեղ աշխատանքների շրջանակներում։

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |