Գիտակրթական09:27, 29 Ապրիլ 2019
Թուրքիայի ԱԳՆ-ն ճնշումներ է գործադրում քրդերենի ուսուցումը Ճապոնիայում դադարեցնելու համար

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ապրիլի 1-ից սկսել է քրդերեն դասավանդվել, ինչի կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել:
Տոկիոյի օտար լեզուների համալսարանի քրդերենի դասախոս Վաքքաս Չոլաքը նշել է, որ Թուրքիայի կողմից քրդերենի ուսուցումը դադարեցնելու ուղղությամբ իրականացվող ճնշումները որևէ ազդեցություն չեն ունենա Ճապոնիայի կառավարության համար:
Չոլաքն ասել է. «Այս հարցին ոչ ոք իրավունք չունի միջամտելու: Ճապոնական իշխանությունները նույնպես միջամտելու իրավունք չունեն, քանի որ խնդրո առարկան կրթության ազատությունն է»:
Դասախոսի փոխանցմամբ` թուրքական իշխանությունների այդ նախաձեռնությունը միևնույն ժամանակ նշանակում է միջամտություն` Ճապոնիայի ներքին գործերին, ինչը անթույլատրելի է:
«Հավանաբար Ճապոնիայի արտգործանախարարությունը անհրաժեշտ պաշտոնական արձագանքը տված կլինի Թուրքիայի ԱԳՆ-ին»,- նշել է Չոլաքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |