• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 17:11
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:05, 25 Ապրիլ 2019

Դիարբեքիրի հայ դարբինների քուրդ աշակերտ․ «Սա հայերի հայրենիքն է, այս հողերը հայերինն էին»

Դիարբեքիրի հայ դարբինների քուրդ աշակերտ․ «Սա հայերի հայրենիքն է, այս հողերը հայերինն էին»

Նախքան Հայոց ցեղասպանությունը պատմական Հայաստանի Դիարբեքիր բնակավայրում առնվազն 65․850 հայ էր ապրում։ Հայաշատ էին ոչ միայն Դիարբեքիր քաղաքը, այլև նրա շրջաններն ու գյուղերը։ Մասնավորապես Լիջեի շրջանի 33 գյուղերում շուրջ 6000 հայ էր ապրում, գործում էր հայկական 24 եկեղեցի։

Լիջեի հայերի մեծ մասն արհեստավորների էին։ Հայ վարպետները իրենց մասնագիտությունը փոխանցում էին ոչ միայն հայ, այլև քուրդ և թուրք աշակերտներին։ Դիարբեքիրի դերձակները, ոսկերիչները, հացթուխները, դարբինները հիմնականում հայերն էին։

Այսօր այս տարածաշրջանում հայերի թիվն անհամեմատ քիչ է, բայց հայերն այստեղ թողել են իրենց հետքը՝ իրենց մասնագիտությունը։ Լիջեում ավելի քան 50 տարի դարբնությամբ զբաղվող 70-ամյա Ազիզ Սապանը պատմում է, որ իր մասնագիտությունը հայ վարպետներից  է սովորել։

«Մենք միասին էինք աշխատում: Սա հայերի հայրենիքն էր։ Սա հայերի հողն է։ Այս տարածքները հայերինն էին, թիկունքում գտնվող լեռները հայերինն էին։ Քիչ հեռվում Սարնըս կոչվող մի գյուղ կա, այնտեղ էլ հայեր կային։ Յափրաք գյուղում էլ, Դիբեքում էլ հայեր կային», - պատմում է ծեր վարպետը։

Քուրդ դարբինը նշում է, որ Լիջեից գաղթած հայերի հետ իրենք այսօր էլ շարունակում են կապ պահել․ «Մեր հարաբերությունները շատ լավ էին։ Նրանք հավատարիմ էին իրենց գործին և մեր հանդեպ ազնիվ: Միայն ես չէի, շատ քրդեր էին նրանց մոտ աշխատում։ Այն ժամանակ հայերի մոտ աշխատողները բոլորը մահացել են, ոչ ոք այլևս չկա։ Հայերից էլ ոչ ոք չի մնացել։ Միայն երկու եղբայրներ կան, որ Հոլանդիայում են ապրում։ Երբեմն գալիս են այստեղ, հյուրընկալվում մեզ մոտ։ Նրանք 3-4 եղբայր էին։ Սկզբում իսլամ էին ընդունել, հետո նորից վերադարձել իրենց կրոնին։ Հիմա միայն երկու եղբայր են մնացել՝ Արեսն ու Այոն»,- պատմում  է Սապանը։

Աղբյուր`    amerikaninsesi.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
10:39, 20 օգոս
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
15:29, 19 օգոս
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
13:29, 19 օգոս
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է
Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից
Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}