Ցեղասպանություն08:21, 25 Ապրիլ 2019
«Իմ հայը». թուրք գրողի հուզիչ հոդվածը հայ տատիկի մասին
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք հայտնի լրագրող, գրող Բեքիր Ջոշքունի ցեղասպանության թեմայով՝ «Իմ հայը» հոդվածը:
Հեղինակը պատմում է իր խորթ տատի մասին, որի հայ լինելու մասին իմացել է մեծանալուց հետո միայն:
«Ես տեղեկություն չունեմ այն մասին, թե ինչ եղան մեկ միլիոն հայերը…
Ես ընդամենը մեկ հայ ունեի…
Մորս մահից հետո հայրս, որը պետական ծառայող էր, ինձ ու քրոջս տարավ մորական տատիս մոտ: Տատիկս մեզ դիմավորեց Ուրֆայից ոչ հեռու Թուլմենի այգիների մեջ գտնվող մեծ տանը: Մանկությանս շատ հիշողություններ ջնջվել են արդեն, սակայն մեր հանդեպ ունեցած նրա գորովալից վերաբերմունքը լավ եմ հիշում: Տատս նման չէր այդ մեծ տանն ապրող մորաքույրերիս ու մնացած կանանց. բարձրահասակ էր, նրբակազմ, շիկահեր ու կապուտաչյա: Անունը Ումմուհան էր:
Ողջ ընտանիքն առանձնահատուկ հարգանք ու սեր էր տածում նրա նկատմամբ: Միշտ խորհուրդ էին հարցնում նրանից, հաշվի առնում նրա կարծիքը: Հատկապես աչքի էր զարնում խստաբարո հորս` նրա հանդեպ ունեցած հարգանքն ու վստահությունը: Մենք հասակ առանք: Մեծացանք ու հետո իմացանք, որ նա մեր իսկական տատիկը չէր, որ նա եկել էր մեր հարազատ տատիկի մահվանից հետո:
Նա մի հայ աղջիկ էր . . .
Պապս նրան վերցրել էր Եփրատի ավազանից Սիրիա ուղարկվող (բռնի գաղթեցվող) և տարբեր տեղերում ոչնչացվող հայերի քարավանի միջից ու ամուսնացել հետը: Պապս, մորաքույրերս, հարսները, կարճ ասած` բոլորը սիրել էին նրան: Նա տան մեծն էր համարվում:
Տեսնում էի, թե ինչպես էին ժամանակ առ ժամանակ խոնավանում այդ գեղեցիկ ու միշտ ուղիղ կեցվածք ունեցող կնոջ աչքերը, երբ սիրում էր ինձ ու փոքր քրոջս, նրա դեմքին նշմարում էի այն վիրավորանքը, որը երբեք էլ չէր կարողանում մինչև վերջ թաքցնել…
Սա է իմ հայկական հարցը:
Չգիտեմ, թե հայերին ինչ են արել, թե արդեն ինչ իմաստ ունի այս վեճը, թե որտեղ է գտնվում ճշմարտությունը: Բայց կուզեի իմանալ, թե ով է տատիկիս պոկել իր հայրենիքից ու իր տնից այն ժամանակ, երբ նա դեռատի օրիորդ էր…
Կուզեի հաշիվ պահանջել այն տառապանքի համար, որը նա ստիպված է եղել թաքցնել, այն կարոտի համար, որը նա չէր ցանկանում ցույց տալ, այն արցունքների համար, որոնք նա գուցե ամեն գիշեր թափում էր մեզանից թաքուն: Կուզեի իմանալ, թե ովքեր են նրան դատապարտել այդ անվերջ աքսորին…
Մեկ միլիոնը չգիտեմ, ես մեկ հայ ունեի…
Իմ շատ սիրած այն թախծալի կինը…»
Այս էր իմ պատմությունը…
Չեք կարող պատկերացնել, թե հրապարակելուց հետո որքան հայհոյանքների եմ արժանացել, որոնք հնչում էին այսպես` «Հայի ցեղ, «Հայի վիժվածք»:
Բայց ինչպե՞ս կարող ես 1915-ը պատմել աշխարհին մի գլխով, որը չի կարողանում հասկանալ թերթում հրապարակված հոդվածն ու դրա մեջ եղած մարդկային զգացմունքները:
Եղբայր, այնքան շատ է տգիտությունդ, որ…
Բեքիր Ջոշքուն, 23 Ապրիլ 2015թ, «Sozcu».
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ վերոնշյալ հայտարարության պատճառով բացված դատական գործով վճիռ է կայացվել Անկարայի 48-րդ ընդհանուր իրավասության քրեական դատարանում։
Սիրիայի Հասեքե նահանգի Միշերֆե թաղամասում գտնվողՍերդեմի անվան շենքում Հայոց ցեղասպանությանն անչվող միջոցառում է անցկացվել:
Քիչ հեռու հայերի մի խումբ էլ բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ թուրք ցուցարարների
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
Ընդդիմադիր շրջանակներում պտտվում են լուրեր, որոնց համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում լարված մթնոլորտ է տիրում:
Թուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող MHP-ի առաջնորդն անդրադարձել է վերջերս Իրանի և Իսրայելի միջև ծագած լարվածությանը:
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Ի լրումն հարվածային գործառույթների՝ «KEMANKEŞ 2-» հրթիռը կարող է օգտագործվել տվյալների հավաքագրման և փոխանցման համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |