Հասարակական11:05, 25 Ապրիլ 2019
Դիարբեքիրի հայ դարբինների քուրդ աշակերտ․ «Սա հայերի հայրենիքն է, այս հողերը հայերինն էին»
Նախքան Հայոց ցեղասպանությունը պատմական Հայաստանի Դիարբեքիր բնակավայրում առնվազն 65․850 հայ էր ապրում։ Հայաշատ էին ոչ միայն Դիարբեքիր քաղաքը, այլև նրա շրջաններն ու գյուղերը։ Մասնավորապես Լիջեի շրջանի 33 գյուղերում շուրջ 6000 հայ էր ապրում, գործում էր հայկական 24 եկեղեցի։
Լիջեի հայերի մեծ մասն արհեստավորների էին։ Հայ վարպետները իրենց մասնագիտությունը փոխանցում էին ոչ միայն հայ, այլև քուրդ և թուրք աշակերտներին։ Դիարբեքիրի դերձակները, ոսկերիչները, հացթուխները, դարբինները հիմնականում հայերն էին։
Այսօր այս տարածաշրջանում հայերի թիվն անհամեմատ քիչ է, բայց հայերն այստեղ թողել են իրենց հետքը՝ իրենց մասնագիտությունը։ Լիջեում ավելի քան 50 տարի դարբնությամբ զբաղվող 70-ամյա Ազիզ Սապանը պատմում է, որ իր մասնագիտությունը հայ վարպետներից է սովորել։
«Մենք միասին էինք աշխատում: Սա հայերի հայրենիքն էր։ Սա հայերի հողն է։ Այս տարածքները հայերինն էին, թիկունքում գտնվող լեռները հայերինն էին։ Քիչ հեռվում Սարնըս կոչվող մի գյուղ կա, այնտեղ էլ հայեր կային։ Յափրաք գյուղում էլ, Դիբեքում էլ հայեր կային», - պատմում է ծեր վարպետը։
Քուրդ դարբինը նշում է, որ Լիջեից գաղթած հայերի հետ իրենք այսօր էլ շարունակում են կապ պահել․ «Մեր հարաբերությունները շատ լավ էին։ Նրանք հավատարիմ էին իրենց գործին և մեր հանդեպ ազնիվ: Միայն ես չէի, շատ քրդեր էին նրանց մոտ աշխատում։ Այն ժամանակ հայերի մոտ աշխատողները բոլորը մահացել են, ոչ ոք այլևս չկա։ Հայերից էլ ոչ ոք չի մնացել։ Միայն երկու եղբայրներ կան, որ Հոլանդիայում են ապրում։ Երբեմն գալիս են այստեղ, հյուրընկալվում մեզ մոտ։ Նրանք 3-4 եղբայր էին։ Սկզբում իսլամ էին ընդունել, հետո նորից վերադարձել իրենց կրոնին։ Հիմա միայն երկու եղբայր են մնացել՝ Արեսն ու Այոն»,- պատմում է Սապանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Երկրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են, որոնք գնել են 182 տեսակի անշարժ գույք։
1961-ից 2021-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ աճը ծնելիության մակարդակում գրանցվել է Սաուդիան Արաբիայում. այն կազմել է 7.63 գործակից:
«Տեղեկատվության անվտանգության մասնագետի» համար պահանջվող սերտիֆիկատը կարող են ձեռք բերել միայն «Սպիտակ հաքեր» անունով հայտնի մասնագետները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |