Ցեղասպանություն14:49, 24 Ապրիլ 2019
Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺՀԿ) Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել:
HDP-ի հայտարարության մեջ նշվել է, որ իրենք կիսում են 104 տարվա ցավը և հարգանքով հիշում զոհվածներին: Նաև շեշտվել է, որ 1915-ին կատարվածը ծրագրված ցեղասպանություն էր:
«1915թ. ապրիլի 24-ին սկսված Մեծ եղեռնից, որը այլ բան չէր, քան ծրագրված ցեղասպանություն էթնիկ և կրոնական հողի վրա, արդեն անցել է 104 տարի: Գործընթացը սկսվեց 200-ից ավել հայ մտավորականներին տներից հանելով և մահվան ուղարկելով, շարունակվեց 100 հազարավոր հայերի աքսորով ու մեծամասնության համակարգված սպանությամբ»,-նշվել է հայտարարությունում:|
Քրդամետ կուսակցությունն ընդգծել է, որ այսօր էլ շարունակվում է այն նպատակադրված քաղաքականությունը, որը միտված է բազմազանությունը ջնջելուն և միատարր հասարակություն ստեղծելուն, «մեկ ազգ, մեկ կրոն և մեկ լեզու» գաղափարը գերակա դարձնելուն, այս տարածքներում տարբեր ժողովուրդների և դավանանքների գոյությունը մոռացության մատնելուն: Դեռևս համընդհանուր կերպով չի ընդունվել, որ որևէ էթնիկ խումբ, լեզու, մշակույթ կամ կրոն մյուսների նկատմամբ չունի առավելություն:
Հայտարարության մեջ կարևորվել է հանուն համատեղ ապագայի, ինչպես նաև միմյանց հասկանալու և վերքերը ազնիվ մոտեցմամբ ամոքելու համար մարդկության դեմ հանցագործությունների դատապարտումը և պատմական իրողությունների հետ առերեսումը, տուժած ժողովուրդներից ներողություն խնդրելը և արդարադատության միջոցներին դիմելը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հայաստանի պաշտոնյաները և գիտական հանրությունը բազմիցս հայտարարել են, որ հայկական արխիվները բաց և հասանելի են բոլոր հետազոտողների համար:
Սեդաթ Ունալը համոզմունք է հայտնել, որ դա կլինի տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նախաձեռնություն։
«Ծայրաստիճան կարևոր է խաղաղության մեջ ապրել այս աշխարհամասի հնագույն ժողովուրդներից հայ ժողովրդի հետ»։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե լճի» (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։
Դրանցից մեկը վերաբերում է «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծին»։
Թուրիքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջազգայնորեն ճանաչված անվան փոփոխության մասին հրամանագիրը ստորագրել էր 2021-ի դեկտեմբերի 6-ին։
Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի երեք կետ:
Թուրքիայի նախագահը խոսել է F-16 ռազմական ինքնաթիռների ձեռք բերման հարցում նոր հնարավորության մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |