Հասարակական06:40, 18 Ապրիլ 2019
Լրագրողներ առանց սահմանների. «Թուրքիայում շարունակվում են անկախ մամուլի նկատմամբ ճնշումները»

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2019» զեկույցը:
Զեկույցից պարզ է դարձել, որ Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցնում է 157-րդ տեղը։ 2018-ին Թուրքիան նույն զեկույցում զբաղեցրել էր նորից 155-րդ տեղը։
Հրապարակված զեկույցում ասվում է, որ Թուրքիայում գնալով ավելի շատ է նկատվում ատելության դրսևորումներ լրագրողների նկատմամբ։ Ըստ զեկույցի՝ Թուրքիայում շարունակվում են ճնշումները անկախ մամուլի ներկայացուցիչներին նկատմամբ։
Հատուկ նշվում է, որ Թուրքիան միակ երկիրն է, որտեղ ձերբակալել են այնպիսի լրագրողների, որոնք մամուլում հրապարակել են նյութեր «Paradise Papers» անվանումը ստացած փաստաթղթերի վերաբերյալ: Նշյալ փաստաթղթերը կապված են մի շարք պաշտոնյաների օֆշորային սկանդալների հետ։
Ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Նորվեգիան, 2-րդը՝ Ֆինլանդիան, իսկ 3-րդը՝ Շվեդիան։ Այդ երկրներում մամուլի ազատությունը գտնվում է ամենաբարձր բարձր մակարդակի վրա։ Ռուսաստանը ցուցակում զբաղեցրել է 149-րդ տեղը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։
Հուլիսի 13-ից Սուվեյդայում դրուզների և բեդվինների միջև սկսված բախումներն ուղեկցվում են իսրայելական ԱԹՍ-ների հարձակումներով:
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |