Քաղաքական12:39, 09 Ապրիլ 2019
Ստամբուլում հետընտրական կրքերը չեն հանդարտվում
Թուրքիայի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, հետընտրական վեճերը գնալով ավելի են թեժանում: ՏԻՄ ընտրություններում իր թեկնածուի պարտվելուց հետո նախ անվավեր քվեների, ապա նաև բոլոր քվեատուփերի վերահաշվարկ պահանջած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) այժմ էլ պահանջում է նոր ընտրությունների անցկացում:
Նոր պահանջով Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովին (ԲԸՀ) դիմելու մասին հայտարարել է ԱԶԿ-ի փոխնախագահ Ալի Իհսան Յավուզն այն բանից հետո, երբ ԲԸՀ-ն այսօր՝ ապրիլի 9-ին, մերժել է ամբողջական վերահաշվարկի իրենց պահանջը:
Յավուզը մասնավորապես ասել է. «Մենք օրինական գործընթացով ենք շարժվում, իրացնում ենք մեր օրինական իրավունքները: 298-րդ օրենքի 130-րդ հոդվածը նախատեսում է արտակարգ բողոքարկում, որը կատարվում է այն դեպքում, երբ ընտրությունների արդյունքում անցանկալի դեպքեր ու իրավիճակներ են ստեղծվում: Այդ իրավիճակներում կուսակցությունները կարող են օգտագործել արտակարգ բողոքարկման իրավունքը: Մենք էլ, այդ ամենը ներառելով մեր դիմումի մեջ, այսօր ներկայացնելու ենք մեր արտակարգ բողոքը: Այս իրավիճակում մենք պահանջելու ենք նոր ընտրությունների անցկացում»:
Նշենք, որ մարտի 31-ին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թեև հաղթանակ է տարել, սակայն պարտվել է մայրաքաղաք Անկարայում և երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո իշխող կուսակցությունը բողոքարկել է և պահանջել քվեների վերեահաշվարկ Ստամբուլում:
Մեկ շաբաթ ընթացող անվավեր քվեաթերթիկների ու որոշ քվեատուփերի ամբողջական վերահաշվարկի արդյունքում ընտրություններում հաղթած քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ու պարտված ԱԶԿ-ական Բինալի Յըլդըրըմի ձայների տարբերությունը 29 հազարից կրճատվել է 14 հազարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ զարգացումները քննարկելու համար ստեղծված կոնտակտային խմբի նիստի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները։
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև
ԺՀԿ-ի առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ մի շարք քննարկումներ է ունենալու ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին հարցերի հետ կապված։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Նիկոս Դենդիասը Սալոնիկում հայտարարել է, որ պաշտպանունակության բարձրացմանը միտված ռեֆորմ է իրականացվում Հունաստանի բանակում։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը 13 տարվա դադարից հետո պաշտոնական այցով մեկնել էր Իրաք:
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |