Քաղաքական07:30, 08 Ապրիլ 2019
Ըստ թուրք վերլուծաբանի` ամերիկյան պատժամիջոները կցնցեն Թուրքիայի տնտեսությունը

Ամերիկյան ու թուրքական լրատվամիջոցները շարունակում են ուշի ուշով հետևել ռուսական զենթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակին, որոնք Ռուսաստանը մատակարարելու է Թուրքիային։
Պաշտոնական Վաշինգտոնը դեմ է ռուս-թուրքական այդ գործարքին։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի վաղ Թուրքիային զգուշացրել էին, թե ինչ ծանր հետևանքների կհանգեցնեն Թուրքիայի կողմից ռուսական համակարգերի գնումը։
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայության կայքը թեմայի մասին զրուցել է գերմանա-ամերիկյան «Marshall Fon» վերլուծական կենտրոնի Թուրքիայի գրասենյակի ղեկավար, վերլուծաբան Օզգյուր Ունլուհիսարջըքլի հետ։
Վերջինիս կանխատեսմամբ, եթե այդ համակարգերը մատակարարվեն թուրքական կողմին, ապա ԱՄՆ-ն ամենայն հավանականությամբ պատժամիջոցներ կկիրառի Անկարայի դեմ։ Ըստ նրա՝ այդ պատժամիջոցներն ավելի ծանր հետևանքներ կունենան Թուրքիայի համար, քան այն պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը կիրառեց Անկարայի դեմ, երբ թուրքական կողմը հրաժարվում էր ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։ Իսկ ԱՄՆ-ի պատժամիջոցներն էլ Թուրքիայում առաջացնելու են հակաամերիկյան տրամադրություններ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում անդրադաձել են նաև Սիրիայում տիրող իրավիճակին։

Ներկայացուցիչների միջև հանդիպումը նախատեսվում է այս շաբաթ: Հստակ օր դեռևս հայտնի չէ:

ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ միջանցքը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին ու Թուրքիային, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրներին։
Բանակցությունները տեղի կունենան հուլիսի 25-ին և կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով։
Թուրքիայի Սաքարյա նահանգի Գեյվե շրջանում երկու օր է, ինչ ուժգին անտառային հրդեհներ են:
Ներկայացուցիչների միջև հանդիպումը նախատեսվում է այս շաբաթ: Հստակ օր դեռևս հայտնի չէ:
Նշենք, որ վերջին անգամ կողմերը համաձայանգիրը երկարաձգել են 2010-ին՝ 15 տարի ժամկետով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |