Մարզական07:59, 08 Ապրիլ 2019
Օզբիլիսը խոսել է «Վիլլեմ II»-ի հետ պայմանագիրը խզելու մասին
Թուրքական «Բեշիքթաշի» կողմից հոլանդական «Վիլլեմ II»-ին վարձակալության հանձնված հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոկի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի և հոլանդական ակումբի պայմանագիրը խզվել էր:
Նման որոշում էր կայացվել այն բանից հետո, երբ հայ ֆուտբոլիստը խաղի ժամանակ հրաժարվել էր փոխարինման դուրս գալ:
Օզբիլիսը Instagram-ում կատարած գրառմամբ պարզաբանում է ներկայացրել թեմայի վերաբերյալ:
«Հավանաբար գիտեք, որ իմ և «Վիլլեմի» ճանապարհները բաժանվել են:
Նախ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ակումբի աշխատակիցներին, իմ թիմակիցներին, խոհանոցի աշխատակիցներին, բժշկական անձնակազմին և «Վիլլեմ II»-ի հիանալի երկրպագուներին:
Ստեղծված իրավիճակի պարագայում կցանկանայի պարզաբանում տալ: Ճիշտ է, ես հրաժարվել եմ փոխարինման դուրս գալ «Ֆորտունա Սիթլարդի» հետ խաղում: Դա սխալ էր և ես արդեն ներողություն եմ խնդրել դրա համար: Զգացմունքներս տեղի տվեցին, երբ ես տեսա, որ խաղադաշտ պետք է դուրս գա մի ֆուտբոլիստ, որը 2 շաբաթ վնասվածք ուներ և խաղից առաջ ընդամենը մեկ անգամ էր մարզվել խաղի նախորդ օրը: Խնդիրը ո՛չ այդ ֆուտբոլիստի մեջ է, ո՛չ էլ իմ չխաղալու, խնդիրը իրավիճակի մեջ էր: Ես իսկապես ցավում եմ, որ ամեն ինչ այդպես ավարտվեց:
Վշտացած եմ նաև «աշխատել չցանկանալու» որակումից: Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես պրոֆեսիոնալ եմ, կարգապահ և ազնիվ»,- գրել է Օզբիլիսը:
Նշենք, որ Օզբիլիսի պայմանագիրը թուրքական «Բեշիքթաշի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Fenerbahce»-ի հարձակվող բոսնիացի մուսուլման Էդին Ջեկոյի արած ժեստը խաղադաշտում։
«Super Liga»-ի մասնակից 1 ակումբի և թուրքական 5 այլ ֆուտբոլային ակումբի նկատմամբ կիրառվել է տրանսֆեր իրականացնելու արգելք:
Արդա Թուրանը մեղադրվում է 2015-ից 2016 թթ-ին Իսպանայում գնտվելու ընթացքում հարկերից խուսափելու մեջ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ընդդիմադիր շրջանակներում պտտվում են լուրեր, որոնց համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում լարված մթնոլորտ է տիրում:
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Տաջիկստանի խորհրդարանի վավերացրած համաձայնագիրը ստորագրվել էր 2023թ. Ստամբուլում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |