Միջազգային08:05, 04 Ապրիլ 2019
Մայք Պոմպեոն զգուշացրել է Չավուշօղլուին․ Թուրքիայի գործողությունները կարող են լինել կործանարար
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն զգուշացրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, որ Թուրքիայի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողությունները կարող են կործանարար հետևանքներ ունենալ։
Վաշինգտոնում գտնվող Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Մայք Պոմպեոյի հետ։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի միջև S-400-ների շուրջ ծագած բանավեճն արդեն իսկ կանխանշում էր, որ երկկողմ հանդիպումը ծանր է լինելու։
Հանդիպումից առաջ կազմակերպված ասուլիսի ժամանակ թուրք նախարարն անդրադարձել է Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերի գնմանը։
«Գործարքն ավարտված է, այլևս հրաժարվել չենք կարող»։
Հանդիպումից հետո Չավուշօղլուն հետևյալ մեկնաբանությունն է արել․ «Պոմպեոյի հետ կառուցողական քննարկում ունեցանք երկկողմ հարաբերություններում առկա փորձությունների և օրակարգային թեմաների շուրջ»։
Մինչդեռ հանդիպման մասին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ռոբերտ Պալադինոյի հայտարարությունը դիվանագիտական տեսակետից խիստ ձևակերպումներ է պարունակել։
«Նախարար Պոմպեոն զգուշացրել է, որ տարածաշրջանում Թուրքիայի կողմից միակողմանի ռազմական գործողությունները կործանարար հետևանքներ կարող են ունենալ, միևնույն ժամանակ աջակցություն է հայտնել հյուսիս-արևելյան Սիրիայի վերաբերյալ բանակցություններին», - նշել է խոսնակը։
Հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից S-400 ՀՕՊ համակարգերի գնման առթիվ, ինչպես նաև կոչ է արել ազատ արձակել Թուրքիայում կալանավորված ԱՄՆ քաղաքացիներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |