Հասարակական11:20, 28 Մարտ 2019
Ռուսերենը Թուրքիայում ամենից շատ տարածված երրորդ լեզուն է՝ թուրքերենից և անգլերենից հետո

Թուրքիայում առնվազն 100․000 ռուս է բնակվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան գլխավոր քարտուղար և մշակույթի հարցերով կցորդ Ալեքսանդր Սոտնիչենկոն։
Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններին նվիրված կոնֆերանսում ելույթի ժամանակ Սոտնիչենկոն նշել է, որ երկու երկրների միջև առևտրային կապերից առավել իր կարծիքով կարևոր են երկկողմ քաղաքական և մշակութային կապերը։
Նա նաև կարևորել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև այնպիսի ծրագրերի իրականացումը, ինչպիսիք են «Թուրքական հոսք» գազամուղի և «Աքքույու» ատոմակայանի կառուցման, ինչպես նաև՝ «S-400» ՀՕՊ համակարգերի վաճառքի նախագծերը։
Սոտնիչենկոն ընդգծել է, որ ի հեճուկս արտաքին ճնշումների Թուրքիայի կողմից «S-400» ՀՕՊ համակարգերի գնումը չափազանց կարևոր է, քանի որ դա Թուրքիայի անկախության վկայությունը կարող է լինել։ Նա հավելել է, որ երկու երկրների միջև նախկինում ծագած տարաձայնությունները արդեն հաղթահարվել են և կողմերի միջև ակտիվ համագործակցություն է հաստատվել, քանի որ և Ռուսաստանը, և Թուրքիան ձգտում են խաղաղություն ապահովել տարածաշրջանում։
Սոտնիչենկոն հիշեցրել է նաև, որ 2019թ․ հայտարարված է ռուս-թուրքական մշակութային կապերի տարի և առաջիկայում այդ առնչությամբ մի շարք երկկողմ մշակութային միջոցառումներ են նախատեսված։ Ըստ նրա՝ 2018թ․ Թուրքիա է այցելել 5 միլիոնից ավելիզբոսաշրջիկ, այս տարի ակնկալվում է, որ ռուս զբոսաշրջիկների թիվն ավելի մեծ կլինի։ Ռուսաստանի ներկայացուցչի պնդմամբ՝ ռուսերենը Թուրքիայում ամենից շատ տարածված երրորդ լեզուն է՝ թուրքերենից և անգլերենից հետո։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |