09:39, 27 Մարտ 2019
Լավրովն ու Չավուշօղլուն կհանդիպեն Թուրքիայում
Մարտի 28-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմեկնի Անթալիա, որտեղ կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից։
Ըստ տեղեկությունների՝ ակնկալվում է, որ երկու պաշտոնյաները տարբեր ոլորտներում ռուս-թուրքական հարաբերությունները քննարկելուց բացի անդրադառնալու են տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների։
Կողմերը մասնակցելու էն նաև մարտի 29-ին տեղի ունենալիք ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստին։
Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ապրիլի 8-ին մեկնելու է Ռուսաստան, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Թուրքիայում արևից ստացվող էլեկտրաէներգիան արդեն կազմում է ոլորտի ընդհանուր արտադրանքի 10%-ը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |