Տնտեսական13:49, 25 Մարտ 2019
Տարոն Աճեմօղլու. «Եթե ռեֆորմներ չլինեն, Թուրքիայի տնտեսության ճգնաժամը կխորանա»

Աշխարհում ամենաշատ մեջբերվող 10 տնտեսագետներից մեկը հանդիսացող ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի տնտեսության համար ոչ այնքան լավատեսական գնահատականներ է տվել: Այս օրերին Ուլուդաղի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիայում գտնվող Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորը Աճեմօղլուն նշել է, որ այդ երկրի տնտեսությունը ռեցեսիա է ապրում, և եթե ռեֆորմներ չարվեն, ապա ճգնաժամը կխորանա:
Աճեմօղլուն նշել է, որ թեև նորմալ պայմաններոմ ռեցեսիայի ժամանակ ռեֆորմներ չեն իրականացվում, սակայն Թուրքիան այլ ելք չունի:
«Մակրոտնտեսական քաղաքականությունը, դրամավարկային քաղաքականությունը բարեփոխումները կարգավորելը անխուսափելի է: Բնականաբար քայլեր չձեռնարկելու , ռեֆորմներ չանելու դեպքում ճգնաժամը կխորանա»,- ասել է Աջեմօղլուն՝ ավելացնելով, որ այս տարի Թուրքիայի տնտեսությունը աճ չի գրանցի:
Աճեմօղլուն ասել է, որ առանց օտար կապիտալի ներհոսքի Թուրքիայի տնտեսությունը շատ ավելի դժվարությամբ կվերականգնվի ու ավելացրել. «Օտար կապիտալի ներհոսքի համար պետք են այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն դատարանների անկախությանը, անորոշության վերացմանը, դրամավարկային քաղաքականության ռացիոնալացմանը»:
Ըստ Աջեմօղլուի՝ Թուրքիային անհրաժեշտ է անդրադառնալ բարձրորոակ և արդյունավետ տնտեսական աճի վրա, որը որակյալ աշխատատեղեր կբերի, ինչը կբարձրացնի ողջ աշխատուժի արժեքը:
«Թուրքիայի գրանցած տնտեսական աճը միանշանակ որակյալ աճ չէ: Կրթության և առողջապահության բնագավառում արվող քայլերը հետընթաց ապրելով հասել են 2006 թվականի մակարդակին: Աճում է շինարարության բնագավառը: Դա ինչի՞ց է գալիս: Շատ վարկերից: Վարկ ենք տալիս սպառումը մեծանում է: Արդյունաբերության մեջ ներդրում չկա: Արդյունաբերության մեջ ներդրումների բացակայության պայմաններում արդյունավետության գործոնը չի մեծանում: բարձրորակ աճը տեղի է ունենում, երբ տեխնոլոգիաները, վարկերը ճիշտ են օգտագործվում»,- ասել է հայ տնտեսագետը՝ ավելացնելով, որ ճիշտ կառույցների ու ժողովրդավարության բացակայության պայմաններում որակյալ աճ չի կարող գրանցվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |