Ռազմական13:25, 21 Մարտ 2019
Ամերիկացի պաշտոնյայի կարծիքով ԱՄՆ-ն կասեցնելու է F-35-ների մատակարարումը Թուրքիային

Պենտագոնի միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Քեթի Վելբերգերը կարծում է, որ ԱՄՆ-ն առաջիկայում կասեցնելու է ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային։
Ինչպես հայտնի է F-35 կործանիչների մատակարարման հնարավոր կասեցման պատճառն է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ստորագրել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ պայմանագիր, ինչին կտրականապես դեմ է ԱՄՆ-ը։
Ամերիկացի պաշտոնյան պնդել է, որ Վաշինգտոնն այս հարցում վճռական է տրամադրված և հստակ ազդանշաններ է տալու Անկարային։
Ավելի վաղ էլ Պենտագոնը մի քանի անգամ Անկարային զգուշացրել էր, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն, եթե Թուրքիան գնի S-400-ները:
Հիշեցնենք, որ այս պահին Թուրքիային են հանձնվել միայն 4 միավոր F-35-ներ, որոնք էլ առայժմ Թուրքիայում չեն։ Ըստ թուրք-ամերիկյան պայամանագրի՝ Թուրքիան ընդհանուր պետք է ստանա 100 միավոր F-35։ Մնացած 96 –ի ճակատագիր այս պահին անորոշ է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։

Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |