Տարածաշրջան08:09, 21 Մարտ 2019
Իրանը 2-րդ անգամ է հերքում, որ Թուրքիայի հետ PKK-ի դեմ ռազմական գործողություն է իրականացվել
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի խոսնակ Աբոլֆազ Սեքարչին լրագրողների հետ զրույցում հերքել է թուրքական կողմի այն պնդումը, թե Իրանն ու Թուրքիան համատեղ ռազմական գործողություն են սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ։
«Իրանը Թուրքիայի հետ սահմանային շրջաններում չի մասնակցել որևէ համատեղ ռազմական գործողությանը», ասել է իրանցի պաշտոնյան։
Սա արդեն երկրորդ հերքումն է իրանական կողմից։ Ավելի վաղ իրանական IRNA պետական լրատվական գործակալության հետ զրույցում իրանցի պաշտոնյան, ում անունը չէր հրապարակվում, նույնպես հերքել էր Անկարայի պնդումը։
Չնայած այս հատարարությանը` Թուրքիայում շարունակում են պնդել, որ երկու երկրները ռազմական գործողություն են իրականացրել PKK-ի դեմ։ Նախօրեին նույնիսկ թուրքական լրատվամիջոցները կադրեր էին ներկայացրել, թե իբր ռազմական գործողությունը կայացել է։
Թուրքական պետական լրատվական գործակալությունն էլ նախօրեին հայտնել էր, որ մարտի 18-ին Թուրքիայի և Իրանի ներքին գործերի փոխնախարարների միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել PKK-ի դեմ ռազմական գործողությունները շարունակել։
Այնուամենայնիվ, ըստ իրանական լրատվամիջոցների, այդ զրույցի ժամանակ PKK-ի անունը չէր հիշատակվել, պարզապես նշվել էր առհասարակ ահաբեկչական կազմակերպությունների դեմ համատեղ պայքարը շարունակելու և սահմանային անվտանգությունն ապահովելու մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայանալիք նիստի օրակարգում են երկրի ներքին և արտաքին զարգացումները։
ԺՀԿ-ի առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ մի շարք քննարկումներ է ունենալու ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին հարցերի հետ կապված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |