• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Հուլիս, 2025
Ուրբաթ 00:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:57, 19 Մարտ 2019

Թուրքիայի ծեր բնակչությունը 5 տարում 16 տոկոսով ավելացել է

Թուրքիայի ծեր բնակչությունը 5 տարում 16 տոկոսով ավելացել է

Թուրքիայում 5 տարվա ընթացքում 16 տոկոսով ավելացել է 65 և բարձր տարիքային խմբին պատկանող բնակչության թիվը։ 2018թ․ դրութամբ այդ թիվը կազմել է 7 մլն 186․204։ Եթե 2014թ․ տարեցները կազմում էին Թուրքիայի ընդհանուր բնակչության 8 տոկոսը, ապա 2018թ․ այդ ցուցանիշը հասել  է 8․8 տոկոսի։

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ տարեց բնակչության շուրջ 44․1 տոկոսը կազմում են տղամարդիկ, 55․9 տոկոսը՝ կանայք։

Կանխատեսումների համաձայն՝ 2023թ․ տարեցները կկազմեն Թուրքիայի բնակչության 10․2 տոկոսը, 2030թ․՝ 12․9 տոկոսը, 2040թ․՝ 16․3 տոկոսը, 2060թ․՝ 22․6 տոկոսը, 2080թ․՝ 25․6 տոկոսը։

2018թ․ դրությամբ տարեցները կազմել են աշխարհի բնակչության 9․1 տոկոսը։ Բնակչության թվի համեմատ տարեցների թիվն ամենամեծն է Մոնակոյում (33.2), Ճապոնիայում (28.4) և Գերմանիայում (22.4)։  Թուրքիան այս առումով 167 երկրների ցանկում 66-րդն է։

2014թ․ Թուրքիայի բնակչության միջին տարիքը եղել է 30․7 -ը, իսկ 2018թ․՝ 32-ը։ Ընդ որում՝ տղամարդկանց շրջանում միջին տարիքը կազմել է 31․4, կանանց շրջանում՝ 32․7։

Տարեց բնակչության թվով Թուրքիայի առաջատար նահանգը Սինոփն է, որտեղ տարեցները կազմում են բնակիչների թվի 18․3 տոկոսը։ Սինոփին 17․1 և 15․7 տոկոս ցուցանիշներով հաջորդում են Կաստամոնուն և Արդվինը։ Տարեց բնակչության թիվը ամենաքիչն է (մինչև 4 տոկոս) Շըրնաք, Հաքքարի, Վան և Շանլըուրֆա նահանգներում։

Արձանագրվել է նաև, որ Ստամբուլում բնակվում է 100-ից բարձր տարիքի 701 մարդ, Գիրեսունում՝ 272, Անկարայում՝ 263։

Աղբյուր`    tr.euronews.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի
16:24, 17 հուլ
Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը
15:22, 17 հուլ
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է
15:08, 16 հուլ
Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի
Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը
PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։

Թուրք ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար մարդկանց ծեծել ու ձերբակալել են
Թուրք ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար մարդկանց ծեծել ու ձերբակալել են

Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։

Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է
Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}