Գիտակրթական12:09, 18 Մարտ 2019
Երևանում տեղի է ունեցել «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդեսը
Մարտի 18-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) տեղի է ունեցել «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդեսը: Գիրքը հեղինակել է ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանը:
Մենագրության մեջ (363 էջ, 120 էջ գունավոր ներդիր, Համշենի գավառի 15-17-դր դարերի քարտեզ) առաջին անգամ ի մի են բերվել 15-17-րդ դարերում Համշենում ընդօրինակված 20 ձեռագիր մատյան, որոնք պահվում են Մաշտոցի անվան մատենադարանում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան, Երուսաղեմի հայոց պատրարքարանի ձեռագրատներում, Լոնդոնի Բրիտականական թանգարանի և Ֆիլադելֆիայի «Ազատ» գրադարաններում։
Հեղինակը պատմաբանասիրական քննության է ենթարկել ձեռագրերում համշենցի գրիչների թողած հիշատակարանները, որտեղ ներկայացվում են հայոց Համշեն գավառի պատմության, իշխանության, ժողովրդագրության, տեղանունների և անձնանունների, ժողովրդական հավատալիքների, լեզվավիճակի, բնակչության զբաղմունքի վերաբերյալ։
Այդ մատյանները հաստատում են, որ Համշենը եղել հայոց հոգևոր թեմերից մեկը և կարևոր սրբատեղի, որտեղ ամփոփվել են Սուրբ Վարդանանց աճյունները, պահվել Քրիստոսի վարշամակը և Սուրբ Նշանները։
Մենագրությունը ցույց է տալիս, որ Համշենը եղել է հայ գրչության ուրույն կենտրոն, որտեղ ստեղծված մանրանկարներով և զարդանախշերով ծաղկված բարձրարժեք ձեռագրերը հայոց մշակութային գանձարանի անգնահատելի գոհարներից են։
Ուսումնասիրության մեջ առաջին անգամ համեմատական քննության են ենթարկվել նաև Ստամբուլի վարչապետական գլխավոր արխիվում պահվող Համշենի՝ 15-17-րդ դարերի օսմանյան աշխարհագիր մատյանները։
Գրքում տեղ են գտել գունավոր լուսապատճեններ՝ ձեռագերի համապատասխան էջերից և նկարներ՝ Համշենի բնաշխարհից։ Առաջին անգամ ներկայացվում է նաև Համշենի գավառի՝ 15-17-րդ դարերի մանրամասն քարտեզ, որը կազմվել է Սահակյանի տեղագրական ճշտումների հիման վրա։
Շնորհանդեսի ավարտին տեղի ունեցավ համերգ, որի ժամանակ հնչեցին Համշենի երգեր ու պարեր` արտերկրից ժամանած համշենցի հայտնի երգիչների և հայաստանցի արվետի գործիչների կատարմամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Բացի Թուրքիայից, միջազգային այդ նախագծին միանալու դիմումներ են ներկայացվել նաև այլ պետություններից։
Թուրք պրոֆեսորն ընդգծել է Թուրքիայի կողմից տեղակայված չափիչ կայանների կարևորությունը ապագա տեխնոլոգիաների զարգացման համար:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |