06:20, 13 Մարտ 2019
Թուրքիան և Ռուսաստանը ծրագրում են համատեղ պարեկապահակային ծառայություն սկսել Սիրիայում
Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնելու հնարավորությունը Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Թել Ռըֆաթ քաղաքի շրջակայքում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Ինչպես հայտնի է, Թուրքիան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ։
Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ «պարեկապահակային ծառայությունը թույլ կտա կանխել Թել Ռըֆաթից հաճախակի տեղի ունեցող հարձակումները թուրքական զինուժի վրա»։
Նշվում է նաև, որ Թուրքիան կշարունակի բանակցություններ վարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Եփրատի արևելյան հատվածում քուրդ զինյալների դեմ սպասվող ռազմագործողության հարցի շուրջ։ Ընդգծվել է, որ թուրքական կողմը գործողությունը սկսելու համար բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտել է։
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայում արդեն երկու խոշոր ռազմական գործողություն է իրականացրել («Եփրատի վահան» (2016) և «Ձիթենու ճյուղ» (2018)։ Նշյալ գործողություններից ոչ մեկը համաձայնեցված չի եղել Սիրիայի կառավարության հետ։ Այդ երկու գործողություններն էլ մեծ հաշվով ուղղված էին Սիրիայի քրդական ուժերի դեմ։ Թուրքիան ծրագրել էր նոր ռազմական գործողություն սկսել Եփրատ գետի արևելյան հատվածում, սակայն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների հետ, Անկարայի ծրագիրը ժամանակավորապես հետաձգվեց:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Գյոլբաշ գյուղում առատ ձյան տեղումների և բքի հետևանքով բնակիչների տներն անցել են ձյան տակ։
Թուրքիայում գտնվելու ժամանակ Շամսիդին Ֆարիդունին սոցիալական ցանցում լուսանկարներ է հրապարակել։
Թուրքիայի նախագահն ամերիկացի գործընկերոջ հետ քննարկելու է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |