• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Հունիս, 2025
Երեքշաբթի 04:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

06:20, 13 Մարտ 2019

Թուրքիան և Ռուսաստանը ծրագրում են համատեղ պարեկապահակային ծառայություն սկսել Սիրիայում

Թուրքիան և Ռուսաստանը ծրագրում են համատեղ պարեկապահակային ծառայություն սկսել Սիրիայում

Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնելու հնարավորությունը Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Թել Ռըֆաթ քաղաքի շրջակայքում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Ինչպես հայտնի է, Թուրքիան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ։

Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ «պարեկապահակային ծառայությունը թույլ կտա կանխել Թել Ռըֆաթից հաճախակի տեղի ունեցող հարձակումները թուրքական զինուժի վրա»։

Նշվում է նաև, որ Թուրքիան կշարունակի բանակցություններ վարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Եփրատի արևելյան հատվածում քուրդ զինյալների դեմ սպասվող ռազմագործողության հարցի շուրջ։ Ընդգծվել է, որ թուրքական կողմը գործողությունը սկսելու համար բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտել է։

Հիշեցնենք, որ
Թուրքիան Սիրիայում արդեն երկու խոշոր ռազմական գործողություն է իրականացրել («Եփրատի վահան» (2016) և «Ձիթենու ճյուղ» (2018)։  Նշյալ գործողություններից ոչ մեկը համաձայնեցված չի եղել Սիրիայի կառավարության հետ։ Այդ երկու գործողություններն էլ մեծ հաշվով ուղղված էին Սիրիայի քրդական ուժերի դեմ։ Թուրքիան ծրագրել էր նոր ռազմական գործողություն սկսել Եփրատ գետի արևելյան հատվածում, սակայն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների հետ, Անկարայի ծրագիրը ժամանակավորապես հետաձգվեց:

Աղբյուր`    Anadolu

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։

Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։

Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»
Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»

Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։

Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան
Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}