Հասարակական10:33, 13 Մարտ 2019
«Թաքցված խաչ». Թուրքիայում իսլամացված հայերի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում
Թուրքիայում ավարտվել են Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումները:
«Թաքցված խաչ» վերնագրով ֆիլմը պատմում է 1915-ին ու դրանից հետո Էղիլում ապրած հայերի ճակատագրի մասին՝ ավելի շատ կենտրոնանալով մահմեդականացված հայերի ինքնության ճգնաժամի, ցեղասպանությունից հետո նրանց կրած հոգեկան տրավմաների ու իրենց սերունդներին պատմած պատմությունների վրա:
Ֆիլմը, որի նկարահանումներն ավարտվել են օրերս, հանդիսատեսի դատին կհանձնվիի ապրիլին:
«Թաքցված խաչի» ռեժիսորներն են լրագրողներ Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելը: Ֆիլմի նկարահանումների շրջանակում հեղինակները հանդիպել ու խոսել են մուսուլմանացված հայերի 1-ին սերունդը համարվող 75-ից բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաև նրանց հարազատների հետ: Հեղինակները պատմությունները են լսել նաև մուսուլմանացված հայերի 2-րդ սերնդից, որոնց տարիքային խումբը 40-ից բարձր է:
«Թաքցված խաչ»-ի նկարահանումներն ավարտվել են, սակայն դեռևս պետք է կատարվեն մոնտաժային ու ձայնային աշխատանքները, ինչպես նաև ֆիլմի համար պետք է երաժշտություն գրվի: Այս բոլոր աշխատանքները ավարտին հասցնելու համար համացանցում աջակցության արշավ է նախաձեռնվել: Նշվում է, որ ֆիլմի երաժշտությունը ձայնագրվելու է Հայաստանում:
Ֆիլմի հեղինակները իրենց կատարած աշխատանքի նպատակը ներկայացնելու համար հետևյալ ծանոթագրությունն են հրապարակել:
«Նախկինում հայերին հատուկ թիթեղագործության ու թամբագործության արհեստները շրջանի կենտրոնում այսօր ներկայացնում են մուսուլմանացված հայերի սերունդները: Ենթադրվում է, որ շրջանում 1915-ից հետո մուսուլմանացված առնվազն 20 տուն կա: Համարվում է, որ մնացած հայերը, որոնք ձևավորում էին շրջանի բնակչությունը, 1915-ին սպանվել են կամ բռնագաղթեցվել: Հայտնի է, որ մուսուլմանացված հայերի ազգականները, հատկապես մորեղբայրներն ու մորաքույրները հեռացել են ԱՄՆ, Հայաստան կամ Սիրիա: Եթե այսօր նույնիսկ նրանք ողջ էլ չեն, նրանց երեխաներն են ողջ ու տեղեկություններ ունեն շրջանի մասին:
Հայտնի է, որ Թուրքիայում այս իրավիճակում գտնվող բազմաթիվ բնակավայրեր կան և հազարավոր մուսուլմանացված հայերի ընտանիքներ կան: Այս ինքնության հետ ապրել ձգտող մարդիկ ո՛չ կարողանում են հաշտվել ամբողջապես ձուլվելու արդյունքում իրենց ներսում ապրող նոր ինքնության հետ, ո՛չ էլ կարողանում են վերադառնալ իրենց նախկին հայկական ինքնությանը: Էղիլում ապրող մուսուլմանացված հայերի մոտ աչքի ընկնող առանձնահատկությունն էլ այն է, որ ոչ քիչ ջանք են թափում իրենց նախկին ինքնությունն իրենց երեխաներին փոխանցելու հարցում:
Շրջանի բազմաթիվ ընտանիքներ գիտեն իրենց նախկին ինքնության մասին և այդ ուղղությամբ ուսումնասիրություններ են կատարում: Բայց պաշտոնական մակարդակով անցյալի բնակչության և մշակույթի վերաբերյալ որևէ աշխատանք չի կատարվում: Զուտ սուննի մուսուլմանական ինքնությունը առաջ մղելով՝ անտեսվում է շրջանի նախկին ինքնությունը՝ հօգուտ պաշտոնական պատմագրության»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշենք նաև, որ թեմայի շուրջ հայտարարություններ է կատարել նաև Թուրքիայի խորհրդարանում երկու պատգամավորով ներկայացված, ձախակողմյան «Ժողովրդացարական շրջաններ» կուսակցությունը։
Թուրքիայում ՌԴ դեսպանատունն արդեն դիմել է ավիաընկերության ղեկավարությանը պարզաբանումների ստանալու համար։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ նրանց թիվն ավելին քան 22 մլն է:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ հատուկ հարցազրույց է պատրաստել քաղաքական հայացնքերի պատճառով թուրքիան լքած Դողան Օզգյուդենի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |