Հասարակական12:07, 11 Մարտ 2019
Պոլսո Հայոց Պատրիարքարանը Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ սուգ է հայտարարել

Պոլսո Հայոց պատրիարքարանը 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ մինչև Զատկի տոն (ապրիլի 21) սուգ է հայտարարել։ Այդ ընթացքում հայկական եկեղեցիներին ու հիմնադրամներին առընթեր հաստատությունների բոլոր ոչ կրոնական միջոցառումները կհետաձգվեն։
Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհուրդը մարտի 9-ի երեկոյան նիստ է գումարել՝ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ: Հստակեցվել են պատրարքի հոգեհանգստի արարողության հետ կապված մանրամասները։
Հոգեհանգստի արարողության կազմակերպման համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել։ Արարողությունը տեղի կունենա մարտի 17-ին ժամը 10։00-ին՝ Գումգափուի Մայր եկեղեցում։ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը կհուղարկավորվի Շիշլիի հայկական գերեզմանատանը։
Իսկ մարտի 14-15-ին ժամը 15։00-18։00 ընկած ժամանակահատվածում հայ համայնքի ներկայացուցիչները հնարավորություն կունենան Գումգափուի Մայր եկեղեցում վերջին հրաժեշտը տալ պատրիարքին։
Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը վախճանվել է 2019 թվականի մարտի 8-ին՝ երկարատև և ծանր հիվանդությունից հետո։ 62-ամյա պատրիարքը 2008 թվականից գտնվում էր բժիշկների մշտական հսկողության տակ՝ Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |