Միջազգային09:01, 11 Մարտ 2019
Թուրքիան գերմանական լրատվամիջոցների 3 թղթակիցների արգելել է աշխատել իր տարածքում
Օրերս Թուրքիայի նախագահական պալատի տեղեկատվության վարչությունից մերժել են երկարացնել այդ երկրում աշխատող գերմանական լրատվամիջոցների 3 թղթակիցների լրագրողական քարտերը:
Լրագրողական քարտերը պարտադիր պայման են հանդիսանում օտարերկրյա լրատվամիջոցների թղթակիցների համար Թուրքիայում մասնագիտական գործունեություն ծավալել կարողանալու համար: Այդ քարտերը համարվում են նաև Թուրքիայում կացության իրավունք ստանալու համար անհրաժեշտ նախապայմաններից մեկը: Քարտերը չերկարացված լրագրողները ստիպված են լինում լքել Թուրքիան կացության իրավունքի ավարտից 10 օր հետո:
Թուրքիայի նախագահականի կողմից մերժված գերմանական «Tagesspiegel» թերթի և «ZDF» հեռուստաընկերության թղթակիցները մարտի 10-ին լքել են Թուրքիայի տարածքը, քանի որ նրանց կացության իրավունքի ժամկետը նույնպես ավարտվել էր՝ «Հյուսիսային Գերմանիայի ռադիոյի ու հեռուստատեսության միության» թղթակցի, որի կացության իրավունքի ժամկետը դեռևս չի ավարտվել:
Նշվում է, որ «Tagesspiegel» թերթի թղթակիցը արդեն 22 տարի աշխատում էր Թուրքիայում, իսկ ZDF հեռուստաընկերության թղթակիցը Թուրքիա էր գործուղվել 2018-ի հունվարին:
Լրագրողները հեռանալուց առաջ արած մամուլի ասուլիսում ասել են, որ Թուրքիան տեղական մամուլը գրեթե ամբողջովին լռեցնելու գործը հաջողելուց հետո, այժմ էլ փորձում է լռեցնել միջազգաին մամուլը: Նրանք նշել են, որ շարունակելու են Թուրքիայի վերաբերյալ իրենց մասնագիտական գործունեությունը, սակայն արդեն այդ երկրի սահմաններից դուրս:
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը «Tagesspiegel» թերթին տված հարցազրույցում անընդունելի է համարել գերմանական ու եվրոպական ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնագիտական գործունեության խոչընդոտումը Թուրքիայում:
Նշենք, որ օրեր առաջ էլ Գերմանիայի ԱԳՆ-ը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով արագացնել գերմանական ԶԼՄ-ների Թուրքիայի թղթակիցների քարտերի տրամադրումը, որն արդեն 6 շաբաթ ուշացվում էր:
Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայում աշխատող գերմանական լրատվամիջոցների թղթակիցների գրեթե կեսի քարտերի ժամկետներն անցել է, և վերջիններն արդեն 6 շաբաթ սպասում են նոր քարտերի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Նշվում է, որ զորավարժություններին հետևել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարը, այլ բարձրաստիճան զինվորականներ։
Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ զարգացումները քննարկելու համար ստեղծված կոնտակտային խմբի նիստի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |