Տարածաշրջան07:43, 11 Մարտ 2019
Թուրքիայում S-400-ների մարտկոցների տեղակայումը կսկսվի 2019-ի հոկտեմբերից
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարային մատակարարվելիք ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի մարտկոցների տեղակայման գործընթացը սկսվելու է սույն տարվա հոկտեմբերից։
«Ավելի ուշ մենք կիրազեկենք, թե որտեղ են այդ համակարգերը տեղակայվելու։ S-400-ների գնումը նախընտրություն չէր, այլ անրաժեշտություն էր։ Մենք ստիպված ենք պաշտպանել մեր 82 միլիոնանոց բնակչությանը»։
Ինչպես հայտնի է, ռուս-թուրքական գործարքին կտրականապես դեմ է ԱՄՆ-ն։ Պենտագոնը վերջին օրերին մի քանի անգամ զգուշացրել է, թե դա ինչ ծանր հետևանքներ կունենա Թուրքիայի համար։
Ըստ ամերիկյան կողմի՝ հետևանքներից մեկը լինելու է այն, որ ԱՄՆ-ն Թուրքիային չի տրամադրի նոր սերնդի ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռներ և Patriot համակարգեր։
Այդ կապակցությամբ թուրք նախարարն ասել է, որ իրենք ձգտում են ստեղծել այնպիսի պայմաններ, որ Անկարան ստանա թե ռուսական ՀՕՊ համակարգերը և թե ամերիկյան ռազմական ինքնաթիռները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |