• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Հունիս, 2025
Երեքշաբթի 21:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:43, 07 Մարտ 2019

Թուրքիայում հայկական Օշկվանքը վերանորոգվում է որպես վրացական եկեղեցի (լուսանկարներ)

Թուրքիայում հայկական Օշկվանքը վերանորոգվում է որպես վրացական եկեղեցի (լուսանկարներ)

Թուրքական իշխանությունները վերանորոգում են ներկայում Էրզրումի նահանգի Ուզունդերե շրջանում (պատմ. Տայքի Ազդորաց փոր գավառ) գտնվող հայ քաղքեդոնական Օշկվանքը: Այժմ Չամլըյամաչ կոչվող, իսկ նախկինում հայկական Օշկ գյուղում գտնվող վանական համալիրի եկեղեցին  վերանորոգվում է որպես վրաց քաղքեդոնական եկեղեցի:

Համալիր այցելած Էրզրումի նահանգապետ Օքայ Մեմիսը լրագրողների հետ անցկացրած ճեպազրույցի ժամանակ նույնպես եկեղեցին անվանել է վրացական ժառանգություն, ինչպես որ արդեն տարիներ շարունակ վրացիների ակտիվ «ջանքերով» դա անում են այլ թուրք պաշտոնյաներ ու մշակույթի ոլորտի պատասխանատուներ:

Էրզրումի նահանգապետը նշել է, որ շուտով վերանորոգելու են եկեղեցին (աշխատանքներն արդեն սկսվել են) և զբոսաշրջության կենտրոն են դարձնելու:

«Այստեղից լուրջ եկամուտներ կարելի է ստանալ և աշխատատեղեր ստեղծել: Այս տեղ ծախսված փողերը չեն կորչի, քանի որ սա հիասքանչ հուշարձան է: Օշկվանքում հատուկ աշխատանքներ ենք իրականացնելու և սա դարձնելու ենք տուրիստական կարևոր վայր»,- ասել է Մեմիսը:

Տեղեկացնենք, որ Օշկվանքը հայ-քաղկեդոնական վանական համալիր է եղել պատմական Տայքի նահանգում։ Հիմնական եկեղեցին կառուցվել է 963-973 թթ և նվիրված է Սբ. Հովհաննես Մկրտիչին: Ընդգրկում է եկեղեցին, սեղանատունը և մատենագրության վայրը։ Եկեղեցին տարածաշրջանի ամենամեծ խաչաձև գմբեթավոր եկեղեցին է, որն իր նշանակությունը պահպանել է մինչև 15–րդ դարի վերջը։ 

Կառուցվել է Տայքի Բագրատ և Դավիթ կյուարպաղատների կողմից 963-973 թթ.։ Ատրպետի վկայությամբ Օշկվանքը Տայքի 7 հրաշալիքներից մեկն է և ամենանշանավորը։ Եկեղեցու կառուցման աշխատանքները ղեկավարել է Գրիգոր Օշկեցին, որին օգնել են Միքայելը և Հովնանը։ Եկեղեցու գմբեթն ունի 40 մ բարձրություն։ Եկեղեցին ունի 40 մ երկարություն և 34 մ լայնություն։

Այս հուշարձանը միշտ անվանվել է Օշկվանք կամ Էօշքվանք։ Եկեղեցու կառուցման ժամանակ գյուղի բնակիչները եղել են հայեր, դրա համար էլ հուշարձանի անվանման բաղկացուցիչ մաս դարձավ «վանքը»։

1985թ. Թուրքիայի մշակույթի նախարարությունն ընդգրկեց համալիրը երկրի ազգային ժառանգության ցուցակում։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2024թ․ Թուրքիան ընդունել է 62․2 մլն զբոսաշրջիկ
19:05, 17 հուն
2024թ․ Թուրքիան ընդունել է 62․2 մլն զբոսաշրջիկ

Զբոսաշրջիկներից ստացված եկամուտը կազմել է 60 մլրդ 497 մլն դոլար:

Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել
15:18, 17 հուն
Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել

«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

ԵՄ երկրները  դադարեցրել են Թուրքիայի քաղաքացիների վիզայի համար դիմումների ընդունումը
15:18, 16 հուն
ԵՄ երկրները դադարեցրել են Թուրքիայի քաղաքացիների վիզայի համար դիմումների ընդունումը

​Գերմանիան խստացրել է սահմանային միջոցառումները, քանի որ թուրքերը կազմում են անօրինական ներգաղթի հոսքի զգալի մասը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։

Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»
Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»

Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։

Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել
Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել

«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։

ԵՄ երկրները  դադարեցրել են Թուրքիայի քաղաքացիների վիզայի համար դիմումների ընդունումը
ԵՄ երկրները դադարեցրել են Թուրքիայի քաղաքացիների վիզայի համար դիմումների ընդունումը

​Գերմանիան խստացրել է սահմանային միջոցառումները, քանի որ թուրքերը կազմում են անօրինական ներգաղթի հոսքի զգալի մասը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}