• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 03:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Գիտակրթական13:38, 07 Մարտ 2019

ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի շնորհանդեսը

ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի շնորհանդեսը

Մարտի 7-ին տեղի է ունեցել «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի երկրորդ՝ լրամշակված հրատարակության շնորհանդեսը:

Գրքի համահեղինակներն են ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, թուրքագետներ Անուշ Հովհաննիսյանը, Վահրամ Տեր-Մաթևոսյանը, Արթուր Դումանյանը, Հակոբ Չաքրյան և Վարուժան Գեղամյանը:

Շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ-ի, Ամերիկյան համալսարանի և ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուh արքեպիսկոպոս Չուլջյանը, ինչպես նաև շրջանավարտ արևելագետներ:

Գրքի շնորհանդեսի բացման ելույթում Ռուբեն Մելքոնյանը ողջունելով ներկաներին նշել է, որ երկրորդ լրամշակված բուհական դասագիրքը նպաստելու է բազմակողմանի ուսումնասիրություններ կատարելուն և հավելել, որ գիրքը ներկայացնում է Թուրքիայի պատմության 1918-2018թթ ընկած ժամակաշրջանը և ամփոփում օբյեկտիվ իրականությունը: Մելքոնյանը շնորհակալություն է հայտնել գրքի հովանավոր ամերիկահայ բարերար Ժիրայր Նշանյանի հիմնադրամին: 

Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ընդգծել է, որ գրքում ներկայացված փաստերը հիմնվում են օբյեկտիվ ճշմարտության վրա: Սաֆրաստյանը, այնուհետև անդրադառնալով թուրքագետի մասնագիտությանը, հայտնեց, որ թուրքագետը պետք է ծառայի հայոց պետականությանը:

Թուրքագետ Հովհաննիսյանի բնորոշմամբ` հրատարակված դասագիրքը կարևոր աշխատանք է և  ամբողջովին ներկայացնում է իրական պատմությունը: Նրա փոխանցմամբ` դասագրքի կազմման համար ծանր և դժվարին աշխատանք է կատարվել:

Վահրամ Տեր-Մաթևոսյանը,  ելույթում հիշեցնելով, որ 2023թ. Թուրքիայում նշվելու է Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, ասել է. «Կարծում ենք, որ 2023թ. կունենանք դասագրքի երրորդ լրամշակված հրատարակությունը»:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի խոսքով`  երկրորդ լրամշակված հրատարակությունում ավելացել է 2011-2018թթ. ժամանակշրջանի իրադարձությունները: Դասագրքի մի բաժինը անվանվել է «Էրդողանական Թուրքիա»:

«Թուրքիայի Հանրապետության պատմություն» դասագրքի բովանդակությունն ուղիղ առնչություն ունի գրքի շապիկի հետ: Նարնջագույնը խորհրդանշում է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» սիմվոլը: Ավելի լավ հասկանալու համար, ավելացվել են տոնացույց, քարտեզներ, դեմոգրաֆիական պատկերներ, ինչպես նաև տեղեկատու»,- նշել է Գեղամյանը:

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը, որը նաև Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններում թեկնածու է առաջադրված եղել, ընդգծել է, որ յուրաքանչյուր հայ պետք է իմանա Թուրքիայի պատմությունը:
Չուլջանը, նշելով, որ Հանրապետության ժամանակաշրջանն ընդգրկող դասագիրքը ճշգրտությամբ է ներկայացված, հավելել է. 
«Թուրքիայի պատմությունը ստի վրա է կառուցվել: Կարելի է ասել, որ այդ պատմությունը «սուտլիկ որսկաններն» են գրել»: 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
11:29, 15 սեպ
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
11:10, 05 սեպ
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
12:45, 30 մայ
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}