Տարածաշրջան13:36, 04 Մարտ 2019
Չավուշօղլուն սպառնացել է Սիրիայի քրդական ուժերին
Անկարան շարունակում է սպառնալ Սիրիայի քրդական ուժերին, որոնց համարում է ահաբեկչական։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայում ընդունել է Սիրիայի թուրքմենական համայնքի ներկայացուցիչներին։
Հանդիպման ժամանակ նախարարը նորից ակնարկել է այն մասին, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում պատրաստվում են ռազմական գործողություն իրականացնել։
«Գիտեք, որ Սիրիայում գտնվող Աֆրին շրջանը մենք մաքրեցինք ահաբեկիչներից (քուրդ զինյալներ-խմբ.)։ Մեր երկրին սպառնացող վտանգը չեզոքացրեցինք։ Երախտապարտ ենք Բայըբուջաքի (Սիրիա) թուրքմեններին, որոնք մեր կողքին են եղել միշտ։ Մենք Բայըրբուջաքն էլ ահաբեկիչներից մաքրեցինք «Եփրատի վահան» ռազմագործողության ժամանակ։ Այժմ մենք ջանքեր ենք գործադրում, որ սիրիական ճգնաժամին քաղաքական լուծում գտնենք։ Մենք մաքրելու ենք ահաբեկիչներից Եփրատ գետի արևելյան հատվածը ևս։ Այլտրանք չկա»:
Հիշեցնենք, որ Սիրիայի թուրքմենները մշտապես վայելում են Թուրքիայի աջակցությունը։ Նրանց շրջանում կան բազմաթիվ ծայրահեղական խմբավորումներ և ահաբեկիչներ։ Հենց Սիրիայի թուրքմեն զինյալներն էին, որ 2015թ.-ին Սիրիայում սպանեցին Թուրքիայի օդուժի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուին՝ Օլեգ Պեշկովին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց Ցեղասպանության մասին։
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
2022-ի համեմատ 2023-ին Թուրքիայի ռազմական ծախսերն այն աճել են 37%-ով՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |