• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 01:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:03, 22 Փետրվար 2019

Freedom House-ը դատապարտել է Թուրքիայում ցուցարարների դեմ իրավական հետապնդումները

Freedom House-ը դատապարտել է Թուրքիայում ցուցարարների դեմ իրավական հետապնդումները

Ստամբուլի գխավոր հանրապետական դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել Գեզի զբոսայգու ցույցերի 16 մասնակիցների համար։ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն քննադատել է թուրքական դատախազության այդ նախաձեռնությունը։

«Քաղաքացիական հասարակության դեմ ուղղված ցնցող մեղադրանք» խորագրով հայտարարության մեջ կազմակերպությունը անդարդարձել է 2013թ․ մայիսին Ստամբուլի «Գեզի» զբոսայգում տեղի ունեցած ցույցերի կազմակերպիչների դեմ քրեական հետապնդումներին։ Հասարակական կազմակերպությունների առաջնորդներին «ցույցեր կազմակերպելով կառավարությունը տապալելու փորձ կատարելու» մեջ մեղադրելը «Freedom House»-ի կողմից գնահատվել է որպես հավաքներ իրականացնելու և միություններ կազմելու իրավունքը որպես հանցանք ներկայացնելու նենգ նախաձեռնություն։

«Freedom House»-ի նախագահ Միշել Աբրամովիցը հայտարարությունում նշել է․ «Թուրքիայի իշխանությունները, ջանալով բանտարկել ակտիվիստներին և ՀԿ առաջնորդներին, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մտադիր չեն վերադառնալ օրենքի գերակայության և ժողովրդավարական կառավարման սկզբունքներին»։

Զեկույցի հեղինակները հիշեցրել են, որ 2013թ․ Գեզի զբոսայգու ցույցերին շուրջ 2 միլիոն 500․000 քաղաքացի է մասնակցել։ Ընդգծվել է նաև, որ մեղադրյալներից մեկը՝ Օսման Քավալան, ում համար մեղադրական եզրակացությամբ ցմահ բանտարկություն է պահանջվել, դեռ մինչև մեղադրական եզրակացության կազմվելը՝ 2017թ․-ից գտնվում է բանտում։

Հավելենք նաև, որ Թուրքիան «Freedom House»-ի կողմից 2019թ․ հրապարակված «Ազատության համաշխարհային զեկույցի» և «Համացանցի ազատության զեկույցի» համաձայն ընդգրկվել է «անազատ երկրների» խմբում։

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը ևս քննադատել է Գեզի զբոսայգու ցուցարարների դեմ իրականացվող իրավական հետապնդումները։ Կազմակերպությունը պահանջել է հանել տվյալ գործով մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները, իսկ նախագահ Էրդողանին և կառավարությանը կոչ է արել հրաժարվել անհիմն մեղադրանքներ առաջադրելուց։

Կազմակերպության նախագահ Քեննեթ Ռոթը հայտարարել է, որ Օսման Քավալային և մյուս 15 մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները լիովին քաղաքական ենթատեքստ ունեն։ «Գեզի զբոսայգու ցուցերը որպես Քավալայի կողմից կազմակերպված արտաքին ծագման հեղաշրջման փորձ ներակայացնելը պատմությունը խմբագրելուն և անկախ քաղաքացիական հասարակությունը ոչնչացնելուն ուղղված Թուրքիայի ջանքերը արդարացնելու ծիծաղելի նախաձեռնություն է», -ասել  է Ռոթը։


Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին թուրքական մամուլում հայտնված տեղեկատվության համաձայն՝ հայտնի թուրք գործարար և հասարակական գործիչ Օսման Քավալայի և ևս 15 հոգու վերաբերյալ խիստ ռեժիմի ցմահ ազատազրկման պահանջով  մեղադրական եզրակացություն է կազմվել՝ 2013թ․ Գեզիի դեպքերի ժամանակ Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի մեղադրանքով։

Աղբյուր`    amerikaninsesi.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}