• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 14:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

09:29, 22 Փետրվար 2019

Թուրքիայում արգելվել է ամերիկյան հայտնի սերիալի ցուցադրությունը

Թուրքիայում արգելվել է ամերիկյան հայտնի սերիալի ցուցադրությունը

Ամերիկյան «Netflix» ընկերության կողմից նկարահանված «Designated Survivor» անվամբ հայտնի  սերիալի ցուցադրությունը Թուրքիայում արգելվել է։ Ըստ թուրքական դատարանի՝ պատճառն այն է, որ սերիաներից մեկում «կոշտ մեղադրանքներ են հնչեցվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին», ինչպես նաև «քարոզչություն է իրականացվել գյուլենական համայնքի օգտին» (վերջինս Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն)։

Այդ ամենը հաշվի առնելով` թուրքական դատարանը որոշում է կայացրել սերիալը հանել համացանցի թուրքական տիրույթից։ Նշվում է, որ Թուրքիայում սերիալի հետ կապված հետաքննություն էր սկսվել այն բանից հետո, երբ մի շարք քաղաքացիներ իրենց բողոքն էին արտահայտել։

Սերիալի 2-րդ եթերաշրջանի 7-րդ սերիայում ԱՄՆ-ի նախագահն ակնարկում է, թե Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ետևում կանգնած է թուրքական բանակը։ Իսկ երկխոսություններից մեկի ժամանակ նա Թուրքիայի նախագահին անվանում է անպատկառ բիճ։

Դրվագներից մեկում էլ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները մամուլի ասուլիս են տալիս, որի ընթացքում անդրադառնում են ԱՄՆ-ում ապաստանած թուրք գործչի արտահանձմանը, ով Թուրքիայում ահաբեկիչ է համարվում: Սոցցանցերում թուրք օգտատերերը պնդում են, որ ֆիլմում Նուրի Շահին անվամբ ներկայացվող այդ գործչի կերպարը համապատասխանում է Ֆեթուլլահ Գյուլենին։

Ֆիլմում ասուլիսի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը նշում է, որ Նուրի Շահինի վերաբերյալ Թուրքիայի հետ տարակարծություն կա։  ԱՄՆ-ի նախագահի խոսքերով, Թուրքիան չի արտահանձնի այդ մարդուն և վերջինս կարող է շարունակել մնալ ԱՄՆ-ում։ Ի պատասխան դրան՝ Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ին հրապարակավ մեղադրում է ահաբեկչին ապաստան տալու մեջ։

Ասուլիսի ավարտից հետո երկու նախագահների միջև թեժ զրույց է ընթանում  նախագահի առանձնասենյակում և Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ի նախագահին մեղադրում է անհարգալից վերաբերմունքի մեջ։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ապաստան է տալիս մի մարդու, ով մեղավոր է Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիների մահվան մեջ։ ԱՄՆ-ի նախագահն էլ արձագանքում է, որ Շահինի արտահանձման համար բավականաչափ հիմքեր չկան և ըստ ամերիկյան հետախուզության՝ ռազմական հեղաշրջման փորձի նախաձեռնողը ոչ թե նա է, այլ թուրքական բանակը։        

Աղբյուր`    Sabah

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}