Հասարակական14:13, 20 Փետրվար 2019
Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված գրաֆիտիները հեռացվել են (լուսանկարներ)

Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա արված գրաֆիտիները մաքրվել են:
Ուշագրավ է, որ գրաֆիտիները հայկական եկեղեցու պատերից հեռացվեցին անմիջապես այն բանից հետո, երբ «Ermenihaber.am»-ը անդրադարձավ խնդրին՝ հրապարակելով վանդալիզմի դրսևորումն ապացուցող լուսանկարները:
Փետրվարի 20-ին մեր թղթակիցը պարզել է, որ եկեղեցու պատերին արված նկարները այլևս չկան:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ արձանագրել էինք, որ Ստամբուլ քաղաքում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա ներկանյութերով գրառումներ էին արված:
Եկեղեցու պատերին հանդիպում էր «OHB» ստորագրությունը. այսպես է կոչվում Ստամբուլում գրաֆիտի անող ամանաակտիվ խմբերից մեկը:
Քրիստոնյաների սրբավայրի հանդեպ վանդալիզմի դրսևորումը և հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ:
Տարիներ առաջ նույնպես այս եկեղեցու պատերը պղծվել էին: Չնայած 2018-ին այդ գրառումները կապույտ ներկով քողարկվել էին, այնուամենայնիվ, պատերը նորից լի էին գրառումներով` անվայել, տարաբնույթ, անհասկանալի բովանդակությամբ:
Բացի այդ, նախորդ տարվա ապրիլ ամսին Ստամբուլի Քադըքյոյ վարչական շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» հայկական եկեղեցին ազգայնականների թիրախում էր հայտնվել: Անհայտ անձը եկեղեցու մուտքի մոտ աղբաման է դատարկել, իսկ շենքի պատին էլ գրել՝ «էրզրումցի. այս հայրենիքը մերն է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:

Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1831 թվականին։

Թուրքական մամուլը գրում է. «Քաղաքացին ապրում է պարտքով»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:
Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1831 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |