Մարզական07:27, 21 Փետրվար 2019
Haber 7. «Արարատ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է վարձակալել թուրքական «Ֆեներբահչեի» հարձակվողին

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հետաքրքված է թուրքական «Ֆեներբահչե» ակումբի շվեյցարացի հարձակվող Միխաել Ֆրեյի ծառայություններով։
Ըստ թուրքական աղբյուրի՝ հայկական ակումբը «Fenerbahçe»-ին առաջարկել է 1.5 տարով վարձակալել շվեյցարացի ֆուտբոլիստին։
Նշվում է, որ Ֆրեյի ձեռքբերմամբ Արարատը ցանկանում է ուժեղացնել իր հարձակման գիծը, քանի որ երևանյան ակումբը Հայաստանի առաջնությունում ամենաքիչ գոլ խփած ակումբն է։ «Արարատը» 17 խաղում խփել է ընդամենը 11 գոլ և զբաղեցնում է վերջին հորիզոնականը։
Ermenihaber.am-ը կապ հաստատեց «Արարատ» ակումբի հետ՝ պարզելու թուրքական լրատվամիջոցի հրապարակած տեղեկության իսկությունը: Այն հարցին, թե արդյոք թուրքական մամուլում հայտնված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, «Արարատ» ակումբից պատասխանեցին.
«Բանակցությունների մեջ գտնվող ֆուտբոլիստների մասին տեղեկատվություն չենք տրամադրում: Դա կանենք միայն ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուց հետո»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |